Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ուշագրավ իրադարձություն Սյունիքում. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հատկապես ներկա ժամանակներում չափազանց կարևոր է ուշադրությունը մարզերի, առավել ևս՝ սահմանամերձ բնակավայրերի հանդեպ: Ըստ այդմ, էական նշանակություն են ստանում տարաբնույթ միջոցառումների «արտահանումը» մայրաքաղաքից դեպի մարզեր՝ թե՛ տուրիզմի զարգացման, թե՛ մարզերից արտագաղթի տեմպերի կանխման առումով: Մեր տեղեկություններով, ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն՝ ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:

Նախաձեռնությունը պատկանում է GastroCamp Armenia նախագծին, որն իրականացնում է համայնքային զարգացմանը միտված գաստրո-միջոցառումներ՝ ներգրավելով ոլորտի համայնքային և միջազգային մասնագետներին: Այս տարի, որպես միջոցառման կենտրոն, ընտրված է Կապանը, նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որը կեզրափակվի մասշտաբային «Gastrocamp Կապան» նախագծով, որը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտասահմանից: Նախագծի առաջին այցեքարտային միջոցառումը «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսն է Երևանում: Ֆոտո-նախագծի շրջանակներում Կապանն ու կապանցին ներկայացվում են տաղանդավոր լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով:

Այնուհետև նախատեսվում է Կապան քաղաքի HoReCa ոլորտի մենեջմենթի և շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան՝ վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով: Նոյեմբերին «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսը կբացվի նաև Կապանում: Արդեն եկող տարվա գարնանը «Սյունիքի գաստրոմշակույթը պատմագիտական համատեքստում» համաժողով կհրավիրվի Գորիսում, կկազմակերպվի գաստրոֆիլմերի փառատոն Կապանում՝ կցուցադրվեն միջազգային ֆիլմեր գաստրոմշակույթի թեմայով: Կապանում կանցկացվեն նաև անվճար վարպետաց դասեր գինեգործության, ռեստորանային բիզնեսի, շեֆ խոհարարի աշխատանքի, ռեստորանային բիզնեսում մարքեթինգի, PR-ի, SMM-ի և այլ թեմաներով: Նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում