Քիչ առաջ ՀՀ ԿԳՆ-ի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթական ծրագրերի իրականացման և լիցենզավորման հանձնաժողովի» նիստը, որտեղ պետք է քննարկվեն ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
Նիստը վարում է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի փոխնախագահ Մհեր Ղազարյանը, ով տեղեկացրեց, որ ընթացակարգային նիստի ընթացքում քննարկելու են սեպտեմբերի 15-ին ստացված 32 կազմակերպությունների հայտերը, որոնք պետք է հերթականությամբ քննարկվեն:
Կազմակերպությունները ներկայացնում է ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը: Ամեն կազմակերպության հայտի քննարկումից հետո տեղի էր ունենում քվեարկություն: Ընթացակարգի համաձայն՝ եթե թերություն է հայտնաբերվում, բացասական եզրակացություն է կազմվում:
Տեղեկացնենք նաև, որ հանձնաժողովը բաղկացած է 7 հոգուց, որոնցից ներկա էին 4-ը: Ինչպես տեղեկացրեց Մ. Ղազարյանը, այսպիսի ընթացակարգային քննարկումներ տեղի են ունենում ամիսը երկու անգամ, որոնց ժամանակ քննարկվում են բոլոր կրթական կազմակերպությունների հայտերը:










































