Հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ ԱՄՆ տնտեսությունը ներկայումս վերապրում է անկման երկրորդ փուլը և դրանում մեղավոր են հանրապետականները, որոնք ելույթ են ունեցել Բարաք Օբամայի հարկաբյուջետային ծրագրի դեմ:
Ամերիկյան CNBC հեռուստաալիքի հաղորդավարի՝ ԱՄՆ տնտեսության հնարավոր նոր անկման մասին հարցին պատասխանելով` 81-ամյա ֆինանսիստը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այդ ժամանակն արդեն եկել է»:
Նշենք, որ Սորոսի ասածին պաշտոնական հաստատում դեռ չկա, քանի որ ռեցեսիան բնորոշվում է տնտեսության մեջ անկմամբ երկու եռամսյակներում միանգամից:
«Հարուստները չեն ցանկանում հարկ վճարել, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչպես նաև կան խնդիրներ` կապված բյուջեի հեռանկարային հավասարակշռման հետ»,- հայտարարել է միլիարդատերը:











































