«Մոտ ժամանակներս հիմնադրվել է ագրարային ոլորտի գործատուների միավորում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարեց ՀՀ Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Սա կարող է խթանել «գործատու-գյուղատնտեսության ոլորտի աշխատող» հարաբերությունները: Իհարկե, կարիք կլինի օրենսդրական դաշտի միջամտություն, համենայնդեպս` առաջին քայլն արված է: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին` Հ. Բերբերյանը նշեց. «Նախատեսվում էր, որ պարարտանյութի գինը պետք է իջներ 20%-ով, այնինչ գները բարձրացել են 30%-ով: Այս պայմաններում ռեկորդային բերքի մասին խոսելը ծիծաղելի է»:







































