Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ

Հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու նավթատար լցանավի վրա

Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակում են գործել երկու նավթատար լցանավի վրա։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Լցանավերից մեկը նավարկում էր Սաուդյան Արաբիայի դրոշի տակ (Amjad), իսկ մյուսը՝ Պանամայի (Blue Lagoon I)։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հութիները լցանավերին հարվածել են երկու բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքով։

«Հութիների կողմից ահաբեկչական այս անխոհեմ գործողությունները շարունակում են ապակայունացնել տարածաշրջանային և գլոբալ առևտուրը, ինչպես նաև վտանգի տակ դնել քաղաքացիական նավաստիների և ծովային էկոհամակարգերի կյանքը», – գրել է հրամանատարությունը X սոցիալական հարթակում։

Երկու լցանավերն էլ բեռնված են եղել նավթով։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ Amjad նավում եղել է 2 միլիոն բարել նավթ՝ գրեթե երկու անգամ ավելի, քան օգոստոսի 21-ին հութիների հարձակմանը ենթարկված հունական լցանավում, որը դեռ այրվում է և կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ։

Ըստ Reuters-ի՝ հութիները ստանձնել են Blue Lagoon I-ին հարվածներ հասցնելու պատասխանատվությունը, սակայն Սաուդյան Արաբիայի լցանավին հարվածելու մասին ոչինչ չեն հայտնել։

Reuters-ի երկու աղբյուրները նշել են, որ նավերը նավարկում էին միմյանցից ոչ հեռու և հարվածներից հետո շարունակել են իրենց ուղևորությունը՝ առանց լուրջ վնասների և տուժածների։ Աղբյուրներից մեկն ասել է, որ Amjad-ը, հնարավոր է, ուղղակիորեն չի թիրախավորվել։

Հութիները Կարմիր ծովով անցնող նավերը սկսել են թիրախավորել 2023 թ. նոյեմբերից՝ իրենց աջակցությունը հայտնելով պաղեստինցիներին Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է վարում ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ։ Հութիներն այս ընթացքում ավելի քան 70 հարձակում են գործել նավերի վրա, որոնցից երկուսը խորտակվել են, մեկը՝ գրավվել։ Սպանվել է առնվազն երեք ծովագնաց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում