Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ԼՂ հայերի հավաքական վերադարձը հնարավոր է այն պարագայում, երբ կլինեն միջազգային գործնական և ամուր երաշխիքներ․ ԼՂՓԻՄ նախագահ

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի հնարավորությանն ու մեխանիզմներին։ Անդրանիկ Գրիգորյանն այդ մասին խոսել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի վերածննդի օրվա կապակցությամբ տված հարցազրույցում։ -Պարոն Գրիգորյան, օգոստոսը հատկանշական ամիս է հատկապես Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի բնակիչների համար, քանի որ օգոստոսին է նշվում քաղաքի վերածննդի օրը։ Լինելով Մարտունի քաղաքի բնակիչ՝ կներկայացնե՞ք թե ինչ գաղափար է իր մեջ կրում այն Ձեզ համար: -Օգոստոսը հիրավի մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր մարտունեցու համար, այն ակներև ապացույցն է մարտունեցու ոգու արիության, տոկունության, հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրումի: Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում, պատերազմի բովում, 1992 թ. օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը թեժ մարտեր էին ընթանում Մարտունու շրջանի բոլոր ուղղություններով, որը ճակատագրական և վճռորոշ պետք է լիներ Մարտունու շրջանի բնակչության համար։ Մարտերի ընթացքում իրենց կյանքը չխնայած հայորդիների շնորհիվ Մարտունու շրջանը և քաղաքը անառիկ մնացին: Մարտունու շրջանը չզիջեց թշնամուն որևէ հողակտոր, իսկ Մարտունի բերդաքաղաքը ո՛չ Արցախյան ազատամարտի և ո՛չ էլ 2020 թ. 44-օրյա ու 2023 թ. սեպտեմբերի 19-20 ընթացած պատերազմական գործողությունների ժամանակ չընկավ թշնամու ձեռքը և մնաց կանգուն շնորհիվ քաջ և անձնուրաց մարտիկների, այն պարագայում, երբ թշնամին իր զինանոցի ողջ ուժերով կենտրոնացած էր քաղաքի ուղղությամբ և ջանք չէր խնայում գրավելու այն։ 2007թ. ապրիլի 5-ին Մարտունու քաղաքի ավագանին որոշում կայացրեց օգոստոսի 17-ը հռչակել Մարտունի քաղաքի վերածննդի օր։

Այս տարի այդ օրը նորովի է նշանավորվել մարտունեցիներիս համար: Այն իր մեջ ներառում է ոչ միայն անձնազոհ և քաջ հայորդիների պայքարի և սխրանքի խորհուրդը, այլ նաև մեր ներկայիս պայքարի տեսլականը: -Պարոն Գրիգորյան, Դուք նշեցիք ներկայիս պայքարի մասին, կարո՞ղ եք մանրամասնել Ձեր տեսլականը։ -Յուրաքանչյուր մարտունեցու սրտում վառ է վերադարձի գաղափարը: 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը պետական մակարդակով սկսեց իրականացնել հակահայ գործողություններ, և քաղաքացիական բնակչության սպանություններով, որոնց թվում կային երեխաներ, կանայք, ծերեր, զոհերի մարմինների խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով, բռնություններով, գերեվարումներով և առևանգումներով, սպառնալիքներով և ահաբեկումներով իրականացրեց արցախահայության էթնիկ զտում՝ բռնի ուժով տեղահանելով հարյուր հազարավոր բնակչության, զրկելով նրանց սեփական հողում ապրելու իրավունքից: Այսօր մեր պայքարը չի դադարելու մենք ունենք վերադարձի արդարացի իրավունք, որը սահմանվում է միջազգային մի շարք ակտերով և նորմերով ինչպիսիք են 1951 թ. Փախստականների մասին կոնվենցիան և դրա 1967թ. արձանագրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, Ժնևի կոնվենցիան և այլն: Արցախահայերիս, մարտունեցիներիս ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված մեր պայքարը արդարացի է, որի վերջնարդյունքին հասնելուն ուղղված քայլերը չեն դադարելու։ Ոչ ոք իրավասու չէ խախտել հայրենիք մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը: -Ո՞րոնք են վերադարձի մեխանիզմների ձեր պատկերացումները:-Ինչպես բազմիցս նշել եմ, մեր հավաքական վերադարձը հնարավոր է այն պարագայում, երբ կլինեն միջազգային գործնական և ամուր երաշխիքներ։

Արցախահայերիս վերադարձի համար կարևոր և միևնույն ժամանակ պարտադիր նշանակություն ունի միջազգային հաստատուն ներգրավվածությունը այս գործընթացներին։Վերադարձի մեխանիզմների մեջ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի շրջանակներում կիրառվող գործիքները, որոնք կպաշտպանեն արցախահայերիս արժանապատվությունը, ազատությունը և անվտանգությունը: Վերադարձի գործընթացը պետք է լինի հստակ իրավական հիմքի վրա՝ ապահովելով միջազգային իրավունքի գերակայության և արդարության պահպանությունը։ Այո, վերջին տարիներին միջազգային հանրության կողմից բազմիցս հնչել են կոչեր և դատապարտություններ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք, սակայն, այսօր մոռացության են մատնվել, ինչը կարող է հանգեցնել նոր աղետի։   -Խոսելով Մարտունի քաղաքի վերածննդի օրվա մասին, պարոն Գրիգորյան, ի՞նչպիսի ուղերձ կցանկանայիք հղել։-Վերածննդի օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորական ուղերձ հղել մարտունեցիներին։ Վերջին շրջանում մեզ համար կարևոր օրերը դիմավորում ենք դժվար իրադրության պայմաններում, մասնավորապես այս տարի, սակայն հիմա ավելի քան երբևէ պետք է համախմբված լինենք, միասնական պայքարի ճակատ ստեղծելով և պայքարելով մեզ համար կենսական նշանակություն ունեցող իրավունքների՝ մասնավորապես մեր հայրենի հող վերադարձի իրավունքի համար։ Զինվենք արցախահային հարիր տոկունությամբ ու քաջությամբ և չթողնենք թշնամուն խզել մեր պատմական կապը մեր քաղաքի, շրջանի և հայրենի հողի հետ։ Մարտունի բերդաքաղաքի սիրտում և հոգում հայն է, արցախահայը, մարտունեցին, ով կրողն է  քաղաքի պատմության և շարունակելու է լինել։ Մեր պայքարը արդարացի է, մեր հայրենի հողում ապրելը մեր անբեկանելի և անքակտելի իրավունքն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում