Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

Կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված նախաքննության արդյունքները։

Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ, որը  46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023 թ. առաջին կիսամյակի համեմատ։

Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 60 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 132-ը կարճվել  է, որից 104-ը՝  ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել  է  այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Քննվող վարույթները վերաբերել են մասնավորապես՝

  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա  գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,
  • ուսումնական, բժշկական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու,  կամ չկատարված ծախսերի, պետական պատվերի շրջանակներում չմատուցված ծառայությունների պայմաններում հավելագրումների եղանակով միջոցներ հափշտակելուն,
  • առանձին հիմնարկներում ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքները չկատարված կամ թերի կատարված լինելու պայմաններում ամբողջ գումարմները փոխանցելով վատնում կատարելուն,
  • ծառայության ձեռք բերման մրցույթների ընթացքում մրցույթի մասնակիցների միջև արհեստականորեն, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, անհավասար պայմաններ ստեղծելուն,
  • առանձին համայնքներում քաղաքացիներից հավաքագրվող վարձավճարները, պաշտոնեական անփութության արդյունքում չմուտքագրելուն և հափշտակությանը,
  • ուսումնական, պետական, համայնքային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,
  • պետական ոլորտային աջակցության ծրագրերի շրջանակներում չարաշահումներին,
  • փողերի լվացմանը և այլն։

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 ՀՀ դրամը։ Վերականգնվածից 657.630.000 ՀՀ դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000 ՀՀ դրամը՝ իրավաբանական, իսկ 3.992.000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը։

Ընդ որում՝ 2024 թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակահատվածի արդյունքները՝ (156.126.000 ՀՀ դրամ)։

Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումը ևս ապահովելու ուղղությամբ։

ՔԿ-ից հիշեցնում են, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները քննչական ենթակայության կարգով քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում