Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, առաջարկել է հակամարտությունների լուծման նոր մեթոդ, որը կարող է ընդունելի տարբերակ լինել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեպքում, ինչի կապակցությամբ Սարկոզին իր առաջարկություններն է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է huliq.com-ը:
Սարկոզին մասնավորապես նշել է, որ անցած տասնամյակներում կիրառված տարբերակները արդյունք չեն տվել և ժամանակն է «նոր մեթոդ» կիրառել հակամարտությունների լուծման համար:












































