Saturday, 20 06 2026
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիություն ունեցող կինը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ուկրաինական հիմնադրամին 51 դոլարի նվիրաբերության համար

ՌԴ Սվերդլովի շրջանային դատարանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Քսենիա Հավանային (Կարելինա) մեղավոր է ճանաչել պետական ​​դավաճանության մեջ՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին 51,8 դոլար նվիրաբերելու համար։ Գործի քննությունն անցել է դռնփակ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Քսենիա Հավանան դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում, որին կհաջորդի ազատության սահմանափակում 1 տարի 6 ամիս ժամկետով և 300 000 ռուբլի տուգանք։

Նշվում է, որ դատական լսումների ժամանակ ամբաստանյալը լիովին ընդունել է իր մեղքը։ Դատավճիռն ուժի մեջ կմտնի 15 օրից, եթե կողմերն այն չբողոքարկեն։

Ըստ ՌԴ գլխավոր դատախազության՝ դատարանում արձանագրվել է, որ Քսենիա Հավանան, որի ազգանունը մինչև ամուսնությունը Կարելինա էր, «2022 թվականի փետրվարից ֆինանսական օգնություն է տրամադրել Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներին այնպիսի գործունեության համար, որն ուղղված է եղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ։

«Մասնավորապես, նա միջոցներ է հավաքել և փոխանցել ուկրաինա-ամերիկյան կազմակերպությանը, որոնք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի համար սարքավորումներ, զենք և զինամթերք, մարտավարական բժշկական պարագաներ ձեռք բերելու համար», – նշել են գերատեսչությունում։

Լոս Անջելեսի 33-ամյա բնակչուհուն ձերբակալել են Եկատերինբուրգում ուկրաինացի զինվորներիի համար միջոցներ հավաքելու և փոխանցելու մեղադրանքով։ Նրա հանդեպ գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։

Մարդու իրավունքների «Առաջին բաժին» նախագիծը (գրանցված է Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում), որը մասնագիտացած է պետական դավաճանության մասին գործերով, իր աղբյուրներին հղումով գրել է, որ գործի հարուցման պատճառը Հավանայի կողմից կատարված միակ փոխանցումն է եղել, որը նա կատարել է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի առաջին օրը։ Կինն, ըստ իրավապաշտպանների, 51,8 դոլար է փոխանցել ԱՄՆ-ում ստեղծված «Ռազոմ Ուկրաինայի համար» մարդասիրական օգնության հիմնադրամին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում