Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Պուտինը առաջնագիծ է նետում իր «ժառանգորդի՞ն»

ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի խորհրդական Ալյոխինը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ մարզում ստեղծված իրավիճակի եւ հայտարարված հակաահաբեչական օպերացիայի համակարգումը կիրականացնի ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Ալեքսեյ Դյումինը: Ըստ Ալյոխինի, ուժային բլոկի եւ մնացյալ բոլոր գերատեսչությունների գործողությունները կլինեն նրա համակարգման ներքո: Նա հիշեցրել է, որ Դյումինը ծնունդով Կուրսկի մարզից է եւ նրա համար նաեւ պատվի հարց է ծննդավայրը պաշտպանելը: Իհարկե այստեղ պատվի հարցից զատ, կան բավականին ուշագրավ հարցեր, որոնք առնչվում են ռազմա-քաղաքականությանը: Ալեքսեյ Դյումինը Պուտինի օգնականն է:

Այդ պաշտոնին նշանակվել է 2024 թվականի մայիսին՝ Պուտինի վերընտրությունից հետո: Այդ ժամանակ հայտարարվեց, որ նոր պաշտոնում Դյումինը համակարգելու է ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ սպորտը: Մինչ նախագահի օգնական նշանակվելը, Դյումինը եղել է Տուլայի նահանգապետ: Առավել հետաքրքրականն այն է, որ մինչ այդ Դյումինը եղել է ՌԴ նախագահի անվտանգության ծառայությունում, որից հետո նա եղել է Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության պետի տեղակալ, եւ ըստ ռուսական ԶԼՄ-ների առանցքային դեր է ունեցել Ղրիմի օպերացիայում: 2017  թվականին արդեն Տուլայի նահանգապետ Դյումինը դիտվում էր ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր ժառանգորդներից մեկը:

Անկասկած է, որ Դյումինը ՌԴ իշխանական վերնախավում, Պուտինի մերձջավոր շրջապատում առանցքային դեմքերից մեկն է, հետեւաբար Կուրսկում ուկրաինական ճեղքումից հետո ստեղծված իրավիճակում հակաահաբեկչական գործողությունը համակարգողի կարգավիճակը ստանում է ուշագրավ երանգավորում: Հաշվի առնելով իրավիճակի տեղեկատվական աղմուկի ուժգնությունը, եթե Դյումինը կարողանում է ապահովել համեմատաբար շոշափելի դինամիկայով դրական արդյունք, ապա մեծ հավանականությամբ, համեմատաբար երիտասարդ սերնդի գործիչ Դյումինը  այդպիսով մեծ քայլ կանի ՌԴ վերնախավում դիրքերի ամրապնդման հարցում, եւ հնարավոր է նաեւ հենց «ժառանգորդի» կարգավիճակի հարցում:

Տվյալ պարագայում հարցն այն չէ, որ վաղը կամ մյուս օրն է պետք լինելու այդ «ժառանգը»: Ինքնին «ժառանգորդը» դա քաղաքական կարգավիճակ է, ներիշխանական կարգավիճակ, որը արդեն իսկ ենթադրում է ուժերի նոր հարաբերակցություն: Այդպիսով, առնվազն նկատելի է, որ իրավիճակը Կուրսկում կարող է բերել ՌԴ ներիշխանական համակարգում ուժերի նոր հարաբերակցության, եթե իհարկե Դյումինին հաջողվի ցույց տալ արդյունք: Մյուս կողմմից, անարդյունավետությունն էլ կբերի ուժերի հարաբերակցության փոփոխության, պարզապես այլ տրամաբանությամբ: Փաստացի, ՌԴ նախագահը ռազմա-քաղաքական «առաջնագիծ» է դուրս բերում իր «ժառանգորդին», կամ համենայն դեպս իր համար ամենավստահելի մարդկանցից մեկին: Դա ծայրահե՞ղ քայլ է, թե՞ «պլանային»: Սա  հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում