News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Պատրիարք Իլյա 2-րդը երեկ Թբիլիսիում հայտարարել է, որ պատրաստ է մկրտել սահմանափակ հնարավորություններով բոլոր անձանց։
Նույնը օրը նա մկրտել է 6 երեխաների և սահմանափակ հնարավորություններով երիտասարդների։ Դեռևս հայտնի չէ, թե Պատրիարքը երբ կիրականացնի զանգվածային մկրտման հերթական արարողությունը։
Հիշեցնենք, որ Իլյա 2-րդը զանգվածային մկրտման առաջին արարողությունն իրականացրել է 2008 թվականի հունվարի 19-ին։ Մինչ այժմ նա ավելի քան 9200 երեխաների կնքահայրն է։









































