Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային մեժ ժողովի (ԹԱՄԺ) և Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակներ Ջեմիլ Չիչեքի ու Օկտայ Ասադովի հանդիպումը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակը և դրանց զարգացման հեռանկարները։ Բացի այդ, քննարկվել են մի շարք էներգետիկ հարցեր և ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքվին Անկարայի աջակցության հարցը։
Չիչեքը հայտարարել է, որ Թուրքիան ղարաբաղյան հարցում մշտապես աջակցելու է Ադրբեջանին։ Ըստ Չիչեքի՝ ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն Բաքվի, այլև Անկարայի խնդիրն է։
Անկարայում Ասադովն այցելել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի շիրիմին։









































