ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին, հայտնել են Axios-ի աղբյուրները: Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան ժամանել է Մերձավոր Արևելք։
Ամերիկացի գեներալի այցը նախատեսված էր դեռևս իրավիճակի վերջին սրացումից առաջ։ Սակայն, ինչպես գրում է Axios-ը, նա օգտվում է այցից՝ փորձելով մոբիլիզացնել նույն միջազգային և տարածաշրջանային կոալիցիան, որն օգնեց Իսրայելին պաշտպանել ապրիլին Իրանի հարձակումից:
Մերձավոր Արևելքում սրման նոր շրջադարձը կապված է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանության հետ: Իրանը և պաղեստինյան շարժումը հանցագործության պատասխանատվությունը դնում են Իսրայելի վրա։ Իսրայելի իշխանությունները ոչ հաստատել, ոչ հերքել են իրենց մասնակցությունը սպանությանը: Միացյալ Նահանգները լրացուցիչ ուժեր է ուղարկել Մերձավոր Արեւելք









































