Իտալական «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանիերին, որը նախկինում գլխավորել է «Ռոմա»-ն, «Յուվենտուս»-ը, «Վալենսիա»-ն և «Չելսի»-ն: Այս մասին հաղորդում է «Ինտեր»-ի պաշտոնական կայքը:
59-ամյա մասնագետը «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ջան Պիերո Գասպերինիին, որին ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ արեց սեպտեմբերի 21-ին:









































