Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Երկրորդ ուշագրավ տեղեկությունը Լոնդոնից՝ Փաշինյան-Ալիեւից հետո

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Ըստ տեղեկության, համաժողովը կազմակերպվել է Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո, իսկ նպատակը եղել է պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները ուսումնասիրելը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումների վերաբերյալ իրազեկումը:

Սա ըստ էության վերջին օրերին երկրորդ ուշագրավ տեղեկությունն է Լոնդոնից՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի օրերին Փաշինյան-Ալիեւ չկայացած հանդիպման պատմության ֆոնին, որը եղել էր Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: Անշուշտ, երկու իրադարձությունները չունեն անմիջական շաղկապվածություն, սակայն ըստ էության «միեւնույն թեմայի» մեջ են: Դա է հուշում պարզ տրամաբանությունը: Որտեղի՞ց է Հայաստանի ցամաքային սպառնալիքը: Իհարկե ոչ միայն ցամաքային, բայց՝ նաեւ ցամաքային: Հազիվ թե հնարավոր է ռացիոնալ տարբերակով մատնանշել այդպիսի սպառնալիքի այլ աղբյուր, քան Ադրբեջանը: Արդյո՞ք Բրիտանիան կարող է լինել ադրբեջանական սպառնալիքների դեմ Հայաստանի ցամաքային դիմադրունակության հարցում ընդգրկուն գործընկեր: Ադրբեջանի հետ բրիտանական շատ ավելի խորքային ու ընդգրկուն գործընկերությունը դրան խոչընդոտ չէ՞:

Ինքնին այն, որ Հայաստանի վարչապետը Լոնդոնում խուսափել է Բրիտանիայի վարչապետի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու առաջարկից, հուշում է, որ այդ առաջարկը Երեւանը դիտարկել է մեղմ ասած անարդյունավետ: Որքանո՞վ արդյունավետ կլինի գլխավոր շտաբների միջեւ գործակցությունը, հաշվի առնելով Հայաստանի սպառնալիքի աղբյուրի հանգամանքը: Այդ հարցը մի կողմից կարող է հնչել հռետորական, մյուս կողմից՝ միանգամայն առարկայական: Սա անշուշտ բոլորովին չի նշանակում գործակցության մերժում: Ինչպես նշել եմ բազմիցս, Հայաստանը պետք է ձգտի առավելագույն գործակցության ռեժիմ ձեւավորել միջազգային անվտանգային միջավայրի բոլոր առանցքային խաղացողների հետ, դնելով այդ ամենից իր համար առավելագույնը քաղելու խնդիր:

Իհարկե, այդ խաղացողներն էլ իրենց հերթին Հայաստանի հետ գործակցության հարցում դնում են իրենց համար քաղաքական առավելագույնին հասնելու հարց: Լոնդոնում չկայացած հանդիպումը հուշում է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ քաղաքական «առավելագույնների» հարցում մեղմ ասած կա անհամադրելիություն: Սա նշանակում է, որ հայ-բրիտանական պաշտպանական գործակցությունը պահանջելու է Հայաստանից բավականին հմուտ, ըստ էության ոսկերչական կառավարում, այդտեղ Հայաստանի համար թեկուզ ոչ առավելագույն, բայց մնայուն արդյունք ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում