Ռուսաստանն ու Ղազախստանը ծրագրում են ստեղծել հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որը կարող է իրականություն դառնալ ամենամոտ ապագայում: Այս մասին հայտարարել է Ռուսատսանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գերասիմովը:
Այժմ Ղազախստանի ՀՕՊ համակարգը ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի մի մասն է. «Այսպիսի երկկողմ տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր մենք արդեն ունենք Բելառուսի և Հայաստանի հետ, իսկ ապագայում մենք ծրագրավորում ենք նման համակարգ ունենալՂազախստանի հետ»,- ասել է Գերասիմովը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով RIA-Novosti գործակալությանը: