Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Պուտինը գնում է վա-բանկ. ո՞րն է Հայաստանի տեղը

ՌԻԱ Նովոստին վերլուծել է Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ ԿՀՎ տնօրենի, ապա եւ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրած Մարկ Պոմպեոյի հոդվածը, որտեղ նա ներկայացրել է ուկրաինական կարգավորման «Թրամփի ծրագիրը» եւ հետեւություն արել, որ «մտավարժանքների հասցեատերն ամերիկյան ընտրողն է»: Ռուսաստանյան պետական լրատվամիջոցի գնահատմամբ՝ Ուկրաինայի հարցում Թրամփի տեսակետներին «ավելի ծանոթ է Հունգարիայի վարչապետ Օրբանը, իսկ նա ասել է, որ դրանք հայտնի կդառնան միայն նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո»:

ՌԻԱ Նովոստին, սակայն, տեղեկատվական արտահոսք է թույլ տվել և խոստովանել, որ «տարբեր տեղերից Մոսկվայի գլխին թափվող առաջարկությունները քողարկում են հիմնական նպատակը, քանի որ չեն բխում գետնի վրա իրավիճակից»: Պետք է հասկանալ, որ անգամ Չինաստանի և Բրազիլիայի նախաձեռնությունը Մոսկվայի համար ընդունելի չէ, ինչի մասին, ի դեպ, ASEAN-ի խորհրդաժողովից հետո մամուլի ասուլիսում պարզորոշ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը:

Նա լրագրողներին ծաղրել է և խորհուրդ տվել, որ իրեն ոչ թե ձայնագրեն, այլ ասածը գրի առնեն. «Մոսկվան միշտ պատրաստ է ազնիվ խոսակցության՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները: Դրանք են՝ չորս ռեգիոնների միավորում Ռուսաստանի կազմում, Ուկրաինայի սահմանադրության համապատասխան փոփոխություններ, վառ արտահայտված նացիստական բնույթ ունեցող, ռուսական փոքրամասնությունը ոչնչացնող Կիեւի ռեժիմի պահպանման անթույլատրելիություն: Իսկ ով երազում է Ռուսաստանի կապիտուլյացիան, կարող է անցնել այգի, որովհետև հատուկ ռազմական գործողության նպատակներն իրականացվելու են»:

Լավրովը ընդամենը կրկնել է այն, ինչ Վլադիմիր Պուտինը հրապարակել է հունիսի 14-ին, իսկ Ռազմածովային ուժերի զորահանդեսի ելույթում ասել, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը «հիշեցնում է սառը պատերազմի դարաշրջանը»: Այդ շրջանում ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Գրոմիկոն միջազգային գործընկերների կողմից որակվել էր որպես «միստեր ոչ»: Ռուսաստանի նախագահը փաստացի Լավրովի կերպարով հասել է Գրոմիկոյի ռեինկառնացիային:

ՌԻԱ Նովոստիի վերլուծականն ամփոփվում է այսպես. «Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է, իսկ ով հավելյալ առաջարկություններ ունի, կարող է ուղարկել այս հասցեով. Մոսկվա, Կրեմլ, Պուտինին, թղթապանակ ‘սպամ’»: Փաստացի, Ռուսաստանը վա-բանկ է գնում և առաջարկում, որ աշխարհն ընդունի ուկրաինական պետությունը ոչնչացնելու իր իրավունքը:

«Լվովը պատմական ռուսական քաղաք է, Ռուսիայի և Գալիչինայի սահմանապահը»,- գրում է Regnum-ի հեղինակը: Եվ, ըստ երեւույթին, հիմնավոր չեն այն գնահատականները, որ Մոսկվան ագրեսիվ քարոզչություն է իրականացնում, որպեսզի Միացյալ Նահանգների հետ «ավելի հարմար սակարկության հասնի»: Պուտինը, կարծես, ոչ մի քայլ նահանջի մտադրություն չունի:

Իրավիճակի վտանգավորությունը կայանում է նրանում, որ Թուրքիան ուկրաինական ճգնաժամից փորձում է առավելագույնը քաղել՝ օրակարգ բերելով Կիպրոսի հյուսիսի օկուպացիոն ռեժիմի լեգիտիմացման հարցը: Բաքվի մամուլը, ոչ առանց ենթատեքստի, գրում է, որ Կիպրոսի հյուսիսում «հիսուն հազար ռուսաստանցի է բնակվում»: Հայաստանի սահմանադրության փոփոխության և սպառազինությունների ձեռքբերման թեմայով Բաքվի շահարկումները, կարծես, ուղղակիորեն ածանցվում են Կիեւի դեմ Մոսկվայի վերջնագրային պահանջներից:

Ադրբեջանը բացահայտ դիրքավորվում է Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքական տարածքում: Բաքուն հանդես է գալիս որպես Գլոբալ Հարավի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսա-քաղաքական եւ կոմունիկացիոն հաբ: Ռազմական համագործակցությունն առայժմ ընթանում է Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա ինտեգրման ուղղությամբ: Ո՞րն է Հայաստանի տեղը: Ի՞նչ է տալու Կիպրոս Հայաստանի ԱԳ նախարարի այցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում