Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից: Մեր երկրում այս պահին ԵՄ LEADER մեթոդաբանությամբ գործում են թվով ութ Տեղական ակտիվ խմբեր։ «Լոռվա ձոր», «Աղստևի հովիտ», «ԳանՁոր», «Ծիլի ծով» և «Տաշիր պլյուսը կայացած տարածքային զարգացման կառույցներ են, որոնք բարեկարգ և տեխնիկապես հագեցած գրասենյակներ ունեն։«Աղստևի հովիտ տարածքային զարգացման կենտրոն» Տեղական ակտիվ խումբը 37 տարբեր ոլորտներ և նորարարական գաղափարներ ընդգրկող ծրագրեր է հասցրել կյանքի կոչել:
Սարիգյուղցի Էդուարդ Եգանյան, որը կիսվել է իր փորձով, խոտաղացի համար դիմել է Աղստևի հովիտ տարածքային զարգացման կենտրոն, ստացել 600․000 դրամի դրամաշնորհ:
«Աղստևի հովիտ տարածքային զարգացման կենտրոն» Տեղական ակտիվ խմբից դրամաշնորհ է ստացել նաւ Նարինե Եգանյանը և սմարթ ջերմատուն ստեղծել, հիմա առանց քիմիկատների կարողանում է բանջարեղեն աճեցնել:
Այս ծրագրի շնորհիվ կանանց դերը մարզում էլ ավելի է մեծացել, ասում է«ԳանՁոր» տեղական ակտիվ խմբի գործադիր տնօրեն Մերի Թուխիկյանը:
Ի դեպ, տեղական ակտիվ խմբերը շարունակելու են իրենց նպատակային գործունեությունը, ՏԱԽ-երի կազմում ընդգրկված բնավայրերում կայուն զարգացմանը միտված նախաձեռնությունների ու գաղափարների իրագործմանը, որոնք ուղղված են հիմնարար արժեքների ստեղծմանը, բնակավայրերի տնտեսական և սոցիալական կենսունակության ապահովմանը, մասնակցային ներգրավվածությանը տեղական նշանակության խնդիրների լուծման նպատակով՝ համայնքային և տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։ Նախատեսված է ևս 3 դրամաշնորհային մրցույթներ նախորոշված ռազմավարական նպատակների շրջանակում՝ ուղղված ՏԱԽ-երի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Առավել մանրամասն` տեսանյութում:










































