Tuesday, 16 06 2026
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հայաստանում տեսանելի տեմպով փչվում է փուչիկ

Հայաստանը զարգանում է տեսանելի տեմպերով, Արմավիրի մարզ կատարած այցից հետո ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Փաշինյանը, ասելով, որ այդ եզրակացությունը մարզ կատարած այցի արդյունք է: Հայաստանում իհարկե չի եղել որեւէ ղեկավար կամ կառավարող ուժ, որը ոչ միայն ասել է հակառակը՝ որ Հայաստանը չի զարգանում, այլ չի ասել՝ որ զարգանում է: Իրականությունը գործնականում մշտապես եղել է այլ եւ չի արտացոլել այն «ավետիսները», որ հանրությանը փոխանցել են կառավարող ուժերն ու նրանց առաջնորդները:

Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում տեսել է կառուցվող դպրոցներ, նորոգվող, ասֆալտապատվող ճանապարհներ, մանկապարտեզներ, էլի որոշ բաներ, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով: Ինչ խոսք, կառուցվող ցանկացած նոր բան, ասֆալտապատվող ցանկացած նոր ճանապարհ դրական է եւ ողջունելի: Բայց, արդյո՞ք դրանք «տեսանելի զարգացման» ստույգ ցուցիչ են, թե՞ խաբուսիկ պատկեր, հնարավոր է՝ ինքնախաբեություն, կամ պարզապես տեղեկատվա-քարոզչական հնարք: Օրինակ, ի՞նչ որակով է իրականացվում պետական միջոցներով կատարվող կապիտալ շինարարությունն ու ճանապարհաշինությունը: Սա է ցուցիչը՝ զարգանում է Հայաստանը, թե՞ ոչ: Մինչդեռ, այդ առնչությամբ կան մեղմ ասած բավականին մտահոգիչ օրինակներ: «Տեսանելի տեմպով» զարգացող Հայաստանի մայրաքաղաք Երեւանում օրինակ ճանապարհային ծածկը աստիճանաբար մոտենում է 20-րդ դարասկզբի Երեւանին:

Վանաձոր-Ալավերդի միջպետական, Հայաստանի համար ըստ էության ողնաշարային նշանակության ճանապարհի նոր կապիտալ նորոգված հատվածը քշում տանում է վարարած գետը: Օրինակները հնարավոր է շարունակել: Օրեր առաջ կառավարությունն իր նիստում հավանության արժանացրեց Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլար բյուջետային վարկ վերցնելու համաձայնագիրը: Բյուջետային վարկը ըստ էության նշանակում է, որ դրանով իրականացվելու են բյուջետային ծախսեր: Իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բյուջետային մուտքերը թերակատարվել են մոտ 120 միլիարդ դրամով:

Հայաստանի պետական պարտքը գերազանցում է արդեն ՀՆԱ 50 տոկոսը, հասնելով 12 միլիարդ դոլարի: Հայաստանի տնտեսությունը ներկայումս «շնչում» է գերազանցապես վերարտահանում երեւույթի հաշվին, ինչը տնտեսությունը դաձնում է խիստ խոցելի, որովհետեւ այդ երեւույթը պայմանավորված է արտաքին կոնյուկտուրայով, միեւնույն ժամանակ Հայաստանի համար ստեղծում է քաղաքական մեծ խոցելիություն: Այս պայմաններում, Հայաստանի «տեսանելի տեմպով զարգանալու» մասին հնարավոր է խոսել մեծ, չափազանց մեծ վերապահումով, իսկ առավել ճիշտը թերեւս կլինի չխոսելն ու Հայաստանում տնտեսության կառուցվածքի փոփոխությանն ուղղված իրապես խորքային, հայեցակարգային, տնտեսության արտադրողականությանը, արդյունաբերականացմանն ուղղված տնտեսական քաղաքականություն իրականացնելը: Հայաստանի զարգացման, «վագրային թռիչքների» մասին գնահատականներ հնչում էին նաեւ մոտ երկու տասնամյակ առաջ, երբ տնտեսությունը դարձյալ ապահովում էր տպավորիչ վիճակագրություն եւ երկրում իրականացվում էր մեծ ծավալի կապիտալ շինարարություն: Արտաքին քաղաքական կոնյուկտուրայի փոփոխությունը բերեց այդ ամենի «ակնթարթային» փլուզման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում