Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու

Տեղեկությունից հետո, որ Ադրբեջանը Հայաստանին է հղել նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր, Հայաստանում սկսել է հանրային մակարդակում հարցադրումների ու քննարկումների ալիք՝ գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու, ընդունե՞լ հրավերը, թե՞ ոչ: Այս քննարկումների եւ հարցադրումների առումով նախ եւ առաջ հարկ է հիշել, որ Կլիմայի գագաթնաժողովը Բաքվում է կայանում նաեւ Հայաստանի շնորհիվ:

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն էին արել, որով տեղի ունեցավ  Բաքվում պահվող 32 հայ գերիների վերադարձ, Հայաստանը վերադարձրեց երկու ադրբեջանցի զինծառայողի, որոնք հայտնվել էին Հայաստանի տարածքում Նախիջեւանի ուղղությունից եւ նրանցից մեկը անգամ սպանել էր Քաջարանի կոմբինատի պահակին եւ դատապարտվել:

Այյդ «փոխանակման» պայմանավորվածությունից բացի, «վստահության բարձրացմանն ուղղված» միջոցառումների շրջանակում կողմերը պայմանավորվել էին, որ Հայաստանը կհանիիր թեկնածությունը Cop29-ի գագաթնաժողով անցկացնելու հարցում եւ կաջակցի այն Բաքվում անցկացնելու գաղափարին, իսկ Բաքուն էլ կաջակցի, որ Հայաստանը լինի Կլիմայի հարցերի եվվրոպական բյուրոյի անդամ: Այդպիսով, Կլիմայի գագաթնաժողովը Բաքվում է անցկացվում որոշակի իմաստով նաեւ Հայաստանի աջակցությամբ:

Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք դեկտեմբերի 7-ի համատեղ այդ հայտարարությունից հետո փոխվել է Ադրբեջանի վարքագիծը Հայաստանի հետ բանակցային գործընթացում: Համենայն դեպս չկա այդ փոփոխության առերեւույթ որեւէ նշան: Ավելին, Ադրբեջանը այդ ընթացքում ավելի ու ավելի համառ եւ կոշտ դրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու դիմաց: Էլ ավելին, Հայաստանի արտգործնախարարը հունիսին հայտարարել է, որ Բաքվի վարքագիծն ապակառուցողական է եւ իրավացի է համարել այն կանխատեսումները, որ Կլիմայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կարող է գնալ ռազմմական լարվածության:

Այդ պայմաններում, ունի՞ իմաստ գնալ եւ մասնակցել Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին: Եվ սա նաեւ մեկ այլ՝ կարեւորագույն հարցի պարագայում. Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ ու պատանդներ: Այլ հարց է, եթե մինչեւ նոյեմբեր Ադրբեջանը գնա նրանց ազատ արձակման քայլի, ինչին ի պատասխան Երեւանը կարող է որեւէ մակարդակով մասնակցել Կլիմայի գագաթնաժողովին: Իհարկե «բանաձեւը»՝ գերիների ազատ արձակում մասնակցության դիմաց, չի կարող լինել ընդունելի, բայց մեր հայրենակիցների հանդեպ մարդասիրական նկատառումով պայմանավորված, գուցե հնարավոր է քննարկել այդպիսի տարբերակ:

Մյուս կողմից սակայն, գլխավոր հարցը այն է, թե որքանով է իրավիճակը այսպես ասած վերահսկելի լինելու Կլիմայի գագաթնաժողովից հետո: Այդ հարցի պատասխանն իհարկե առավել հայտնի կամ դիտարկելի պետք է լինի պաշտոնական Երեւանին: Որովհետեւ այդ հարցի պատասխանն է նաեւ, որ պետք է արժեվորի գերիների հարցում Ադրբեջանի հնարավոր քայլին ընդառաջ Երեւանի մասնակցության որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում