Ավստրալիայի բնակիչ Լուկաս Ժատոբան տարօրինակ կերպ է փորձել նշել իր ծննդյան 30-ամյակը: Նա սկսել է նվերներ բաժանել պատահական անցորդների, ինչով հարուցել է նրանց զարմանքը: Այս մասին հաղորդում է Vimeo.com կայքը:
Այս ակցիայի նպատակն է եղել Ավստրալիայի ամենախոշոր քաղաքի բնակիչներին դարձնել ավելի երջանիկ, ինչում նրան շատ օգնել են հոբելյարի ընկերները: Բնակիչները սկզբում տարօրինակ են արձագանքել, երբ նրանց մոտեցել են անծանոթ մարդիկ և նվերներ մատուցել, սակայն երբ իմացել են ակցիայի մասին, մեծ հաճույքով ընդունել են նվերները: «Ես կարծում եմ՝ բոլորին է հաճելի գիտակցել, որ աշխարհում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն ուրիշի երջանկության հանդեպ»,- ասել է Լուկասը:
Making of – 30 gifts to 30 strangers from Lucas Jatoba on Vimeo.












































