Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Կիպրոսը նավթի ու գազի հայտնաբերման համար սկսեց հորատումներ իրականացնել Միջերկրական ծովում, այնտեղ սկսվել է սառը պատերազմ։
Մասնավորապես, երեկ գիշեր թուրքական և իսրայելական F-16 տիպի կործանիչները միտումնավոր թռել են միմյանց խիստ մոտ, ինչը բախման վտանգ է առաջացրել։ Թուրքական ավիացիան հայտնվել է Կիպրոսի իրականացրած հորատման վայրից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան տվյալ տարածաշրջանում ավելացնում է նաև իր ռազմանավերի քանակը։





































