«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերին տիրապետող ռուսական ընկերությունը մտադիր է իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառել ֆրանսիական ինչ-որ ընկերության:
«Ըստ մեր աղբյուրների՝ որպես գործարքի ժամկետ նշվում Է սեպտեմբերի 23-ը: Ի դեպ, ֆրանսիացիները տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում էին ՀԷՑ-երն ու ենթակայանները, հզորությունները և ընդհանրապես համակարգի ընդհանուր վիճակը: Հետաքրքիր է նաև, որ այս գործարքը կայանալու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցից առաջ: Կարծես Ֆրանսիայի դիրքերը մեր երկրում սկսել են ավելի ամրանալ»:











































