Ինչպես հայտնում է AllThingsD-ն, հղում անելով Apple ընկերության իր հավաստի աղբյուրին, Apple-ի iPhone 5-ը կներկայացվի հանրությանը այս տարվա հոկտեմբերին, որից մի քանի շաբաթ անց կհանվի վաճառքի:
Նոր iPhone-ի շնորհանդեսին, որպես Apple-ի գործադիր տնօրեն, առաջին անգամ ելույթ կունենա Թիմ Կուկը: Հիշեցնենք, որ Կուկն այս պաշտոնում է անցած ամսվանից, երբ հրաժարական տվեց Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: