Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Օ Բրայանը ԱՄՆ Կոնգրեսում բացել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մոտիվը

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, որը հունիսի 10-12-ին Երեւանում էր, ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է, որ շատ կարեւոր է, որպեսզի Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա տեղափոխող ճանապարհները շրջանցեն Չինաստանն ու Ռուսաստանը: Օ Բրայանը նշել է, որ դրա համար է կարեւոր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, քանի որ, ըստ Օ Բրայանի բնութագրման՝ «որ պոտենցիալ խոշոր երթուղին Ադրբեջան-Հայաստան-Թոււրքիա» երթուղին է, թեեւ կա Վրաստանով դեի Սեւ ծով գնացողը:

Ամերիկացի դիվանագետի խոսքում թերեւս այն է, որ Վրաստանը չի դիտվում այսպես ասած հուսալի կամ վստահելի ճանապարհ, հաշվի առնելով Թբիլիսիի ներկայիս քաղաքականությունը: Ըստ այդմ, առավել կարեւոր է դառնում Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա տարբերակը: Բուն հարցն այն է սակայն, թե աշխատանքային ի՞նչ ռեժիմ է պատկերացնում ԱՄՆ Հայաստանով անցնող տարբերակի համար: Երեւանը հայտարարում է, որ կողմ է ճանապարհների այսպես ասած լիարժեք սուվերեն ապարգելափակմանը, երբ ամեն երկրով անցնող ճանապարհ գտնվում է տվյալ երկրի իրավասության ներքո եւ հաղորդակցությունը տեղի է ունենում այնպես, ինչպես բնականոն այլ երկրների պարագայում: Ադրբեջանն ու Թուրքիան սակայն կարծես թե ունեն այլ մոտեցում եւ ակնկալում են «միջանցք»:

Նրանց ակնկալիքը պայմանավորված է նրանով, որ՝ մասնավորապես Թուրքիան հարցը դիտարկում է ոչ միայն լոկ առեւտրային ուղիների տրամաբանության մեջ, այլ աշխարհաքաղաքական ազդեցությունների համար ռազմավարական պայքարի, որտեղ առանցքային դեր ունի «թյուրքական աշխարհի» կառուցումը: Սա  մարտահրավեր է Իրանի ու Ռուսաստանի համար, քանի որ «թյուրքական աշխարհի» թուրքական ռազմավարության առաջխաղացումը Իրանի համար լինելու է աշխարհաքաղաքական ճնշում հյուսիսից, Ռուսաստանի համար՝ հարավից: Հայաստանը հայտնվել է ահա այս ռազմավարական շահերի բախման խաչմերուկում, որտեղ ռիսկերը կառավարելու համար առաջ է քաշել խաղաղության խաչմերուկի գաղափարը, թեեւ բավականին պարզ է, որ Հայաստանից բացի ըստ էության չկա հավասարազոր խաչմերուկով շահագրգռված որեւէ այլ պետություն եւ բոլորը պայքարում են խաչմերուկի «գլխավոր ճանապարհը» վերահսկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում