Հնդկաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Stryker անվավոր զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ, որոնք պետք է փոխարինեն հնդկական բանակում սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության հետևակի մարտական մեքենաներին: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։
Բանակցություններում քննարկվում է եռափուլ ծրագիր, որը նախատեսում է Strykers-ի սահմանափակ խմբաքանակի գնում ԱՄՆ-ից, այդ մարտական մեքենաների համատեղ արտադրություն Հնդկաստանում և այդ զրահապատ փոխադրամեքենաների նոր մոդիֆիկացիայի մշակում:








































