Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն, այդ երկրի մասնագետները մշակում են նոր զենիթահրթիռային համակարգեր, որոնք համարժեք են ռուսական С-300 համակարգերին: «Պակասներն ու թերությունները, որոնք ունեն ռուսական С-300-ները, հաշվի են առնվել և լրամշակվել, իրանական նոր համակարգի կոնցեպտուալ մոդելի ստեղծումն արդեն ավարտվել է»,- հայտարարել է հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանման հրամանատար Ֆարզադ Իսմայիլը:
Նա նաև հավելել է, որ «Բավար 373» համակարգերն ունենալու են «երկիր-օդ» տիպի հրթիռներ: Բացի այդ, գեներալը հերթական անգամ քննադատության է ենթարկել ռուսական կողմին, որը ԱՄՆ ճնշման տակ հրաժարվեց Իրանին տրամադրել С-300 համակարգեր:












































