Մեքսիկայում երկու լքված բեռնատար մեքենաներում հայտնաբերվել է 35 մարդու դիակ, որոնք ենթադրաբար կապ են ունեցել քրեական աշխարհի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: «Այդ մարդիկ կապված են եղել կազմակերպված հանցագործության հետ»,- ասել է պետական դատախազ Ռեյնալդո Էսկոբարը:
Մեքենաները հայտնաբերվել են մայրուղու վրա՝ Բոկա դել Ռիո քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ: Ճանաչվել է 7 մարմին: Դիակներից որոշների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ստացված տվյալներով` զինված դիմակավոր անձինք փակել են մայրուղին և ճանապարհով անցնող վարորդների աչքի առաջ դիակները լցրել են բեռնատար մեքենաների մեջ: Նշվում է, որ սպանվածների մեջ են նաև երեկ մեքսիկական բանտերից փախած մի քանի հանցագործներ:








































