Ռուսաստանի զինված ուժերի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայողի դին՝ կտտանքների հետքերով, իրավապահները վերադարձրել են հարազատներին՝ ասելով, որ իրենց որդին ինքնասպան է եղել:
Ինչպես նշում է Life News-ը, 20-ամյա Ռուսլան Այդերհանովի հարազատները հայտնել են, որ իրենց երեխային վերադարձրել են առանց ատամների, աչքի ու կոտրված ոտքերով և փորձել են համոզել, որ նա կախվել է զորամասում: Զինվորի դիակի վրա նաև հայտնաբերվել են դանակի հարվածի հետքեր:
Ռուսլան Այդերհանովի հարազատները մտադիր են դիմել իրավապահներին և պարզել նրա մահվան իրական պատճառը:











































