Գիտնականները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել և պարզել են մարդու խոսքի արագության և փոխանցվող ինֆորմացիայի միջև կապը:
Հետազոտության համար օգտագործվել են 7 լեզուներ` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, չինարեն և ճապոներեն: Այս լեզուներով խոսել են մարդիկ, ում համար տվյալ լեզուն հարազատ է եղել:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որքան արագ է խոսում մարդը, այնքան ավելի քիչ տեղեկատվություն է հաղորդում իր խոսքի միջոցով: Գիտնականները դեռ չեն պարզել, թե որն է այս ֆենոմենի գաղտնիքը և արձանագրել են միայն փաստը:
Ինչպես հաղորդում է Mignews-ը, հետազոտության արդյունքները կհրապարակվեն Linguistic Society of America պարբերականի հերթական համարում:












































