ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Լիբիայում շուտով կվերաբացվի ԱՄՆ դեսպանատունը: Լիբիայի ժողովրդին ուղղված իր ելույթում Օբաման կոչ է արել քադաֆիականներին դադարեցնել դիմադրությունը:
Ինչպես հայտնում է BBC-ն, ԱՄՆ նախագահը, Նյու Յորքում հանդիպելով Լիբիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ աջակցելու է Լիբիայի Ազգային անցումային խորհրդին՝ խաղաղություն հաստատելու և երկիրը զարգացնելու գործում:
Միաժամանակ՝ տեղեկացվում է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է մոտ ապագայում հանդիպել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլի հետ:







































