Աֆղանստանում սպանվել է «Թալիբան» շարժման հետ բանակցություններ վարող խորհրդի ղեկավար, Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբբանին: Ինչպես հաղորդում է BBC-ն, Ռաբբանիի տան մոտ ինքն իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը:
Հարձակման պահին Ռաբբանին բանակցում էր «Թալիբան»-ի երկու ներկայացուցիչների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: