Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հարուցված քրեական գործում, որով Իտալիայի վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճռների հետ հարաբերություններ ունենալու մեջ, նոր մանրամասներ են բացահայտվել: Ինչպես գրում է The Daily Mail-ը, օրգիաների վրա Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը` Բեռլուսկոնին, ծախսել է մոտ 80 հազար եվրո:
Քննիչները լսել են գործարար Տարանտինիի, որը, ըստ քննության, թեթևաբարո կանանց է մատակարարել Բեռլուսկոնիի համար, և վերջինիս հեռախոսազրույցներն ու եկել նման եզրակացության: 2008 թ. հունիսից մինչև 2009 թ. մայիսը Տարանտինին Բեռլուսկոնիի համար կազմակերպել է մինչև 25 խնջույք: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Բեռլուսկոնին ասել է, որ հարաբերություններ է ունեցել միանգամից 8 կանանց հետ: