Բագրատունյաց պողոտայի Երևանյան լճին հարող տարածքում Նաիրի մարզադաշտի հարևանությամբ միմյանց են բախվել «Նիվա» մակնիշի 42 OO 360 և «Opel» մակնիշի 08 OL 095 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Երկու մեքենաների դիմային մասն էլ անմխիթար վիճակում են: Վթարի արդյունքում Նիվա մակնիշի մեքենայի գազի բալոնը հայտնվել է դիմացի աջ նստարանին:
Կան վիրավորներ: Վիրավորներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը ստացել է թևի թեթև կոտրվածք:








































