Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է սկսել Ռուսաստանին սահմանակից շրջաններում։ Դրանք ստացել են «Սահման-վահան» անվանումը։ Այդ գործողություններին մասնակցում են Ադրբեջանի ներքին գործերի մարմինները և Ռուսաստանի իրավապահ մարմինները։
Ռուսաստանին սահմանակից շրջաններում տեղակայվել են հատուկ կետեր, որոնցում ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինված զինծառայողները կանգնեցնում են անցնող ավտոմեքենաներն ու ստուգման ենթարկում։
Այս գաղտնի օպերացիայի մանրամասների մասին չի հաջողվել այլ տեղեկություն ստանալ։ Միայն նշվում է, որ այն իրականացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։









































