Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սիրիայի անկայունությունը ձեռնտու է միայն Թուրքիային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ քաղաքականության և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:

– Լիբիական դեպքերից հետո ի՞նչ զարգացումների կարելի է սպասել Սիրիայում:

– Լիբիայում և Սիրիայում կատարվող իրադարձություններում որոշակի նմանություններ կան` հատկապես պայմանավորված արտաքին գործոնի շատ մեծ ազդեցությամբ: Օրինակ` եթե Թունիսը կամ Եգիպտոսը ավելի ինքնաբուխ էին և միայն հետագա փուլերում արտաքին գործոնը սկսեց ինչ-որ դեր ունենալ, ապա Սիրիայում և Լիբիայում արտաքին գործոնը հիմնականն է: Սակայն ի տարբերություն Լիբիայի, Սիրիայում իշխանությունների դիրքերը շատ ավելի ամուր են և շատ ավելի մեծ աջակցություն են վայելում ժողովրդի կողմից: Լիբիայում առկա միջցեղային հակասությունները ճեղքեցին ամբողջ հասարակությունը և անլուծելի խնդիրներ ստեղծեցին, իսկ Սիրիան ավելի շատ միասնական հիմքի վրա է ստեղծված, չնայած ալավիական փոքրամասնությունը իշխող դեր ունի Սիրիայում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում` շատ վտանգավոր է, որովհետև գործընթացները պայմանավորված են ծայրահեղական սուննիական իսլամի դրսևորումներով և հիմնականում Թուրքիայի և մի քանի արաբական երկրների կողմից են օժանդակվում: Սակայն նույն այդ արմատական դրսևորումների պատճառով սուննիական մեծամասնության բավականին լայն զանգված օժանդակում է իշխանություններին: Կարելի է ասել, որ Սիրիայում իշխանությունները ավելի լավ են վերահսկում իրավիճակը, իսկ այն, ինչ ամեն ուրբաթ տեղի է ունենում շարունակական է լինելու, որովհետև ի տարբերություն Հաֆեզ Ասադի, Բաշար Ասադը չցանկացավ միանգամից գլխատել այդ շարժումը և հիմա դա անելն ավելի դժվար է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Սիրիայի անկայունությունը համաշխարհային քաղաքականության տեսակետից, բացի Թուրքիայից, որևէ այլ երկրի իրականում ձեռնտու չէ:

– Այս հարցի շուրջ թուրք-իրանական հարաբերություններն ի՞նչ զարգացումներ կունենան:

– Իրանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել են` պայմանավորված մի շարք գործոններով: Նախևառաջ այն դերակատարումը, որը Թուրքիան ձգտում է վերցնել իր վրա, պարզ է, որ որոշակիորեն նվազեցնում է Իրանի հնարավորությունները Միջին Արևելքում: Երկրորդ` Սիրիան իրանական քաղաքականության մեջ չափազանց կարևոր դեր ունի` Իրան-Սիրիա-«Հըզբոլլահ» շղթան ամբողջ միջինարևելյան քաղաքականության կարևորագույն գործոններից մեկն է, և հասկանալի է, որ եթե Սիրիայում սուննիական արմատական խմբավորումներ գան իշխանության, ապա Իրանի ազդեցությունը կվերանա և այդ շղթան կընդհատվի: Իսկ Սիրիան չափազանց կարևոր է Լիբանանում Իրանի ազդեցությունը ամուր պահելու համար: Մյուս կողմից` Թուրքիա-Իրան հարաբերությունները շատ զգուշավոր են, քանի որ երկուսն էլ կարևոր դեր և լուրջ շահեր ունեն Միջին Արևելքում, Աֆղանստանում, Իրաքում, Միջին Ասիայում, Կովկասում և ծոցի շրջաններում: Շատ հաճախ այդ շահերը հակասում են միմյանց, երբեմն` համընկնում, սակայն Թուրքիայի վերջին որոշումը` ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղադրման վերաբերյալ, հասկանալի է, որ չափազանց նյարդայնացնում է Իրանին: Չեմ կարծում, որ ագրեսիվ գործողություններ կլինեն, քանի որ այս երկու պետություններն էլ միմյանց նկատմամբ չափազանց զգուշավոր են և զարգացած տնտեսական հարաբերություններ ունեն, բայց այն, որ զգայունությունը տարբեր տեսակի քայլերի նկատմամբ երկու կողմում էլ աճել է` կասկածից վեր է:

– Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ քննարկվելու է Պաղեստինի անկախության հարցը: Պարոն Հովհաննիսյան, Ձեր գնահատմամբ` այստեղ ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ դիրքորոշումը և տարածաշրջանային ի՞նչ փոփոխությունների կարելի է սպասել:

– Միացյալ Նահանգները հնարավոր բոլոր միջոցների դիմեց, որպեսզի պաղեստինցիներին այս քայլից հետ պահի, սակայն դա որևէ բանի չբերեց: Անշուշտ, Պաղեստինի այս քայլը, և եթե հանկարծ այն ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի չհանդիպի և ընդունվի, շատ կսրի իրավիճակը տարածաշրջանում, քանի որ թե՛ կառավարությունը և ընդդիմությունը, որոնք այսօր Իսրայելում են գործում, և թե՛ ԱՄՆ-ում գործող կազմակերպված ազդեցիկ հրեական խմբերը կտրականապես դեմ են Պաղեստինի անկախության ճանաչմանը: Կառավարության և ընդդիմության երևելի ներկայացուցիչները վերջին օրերին մեկը մյուսին հետևող մի քանի հայտարարություններ արեցին` նշելով, որ, իհարկե, խնդիրը կա և պետք է լուծվի, սակայն դա հնարավոր է միայն երկկողմանի բանակցությունների միջոցով, ոչ թե հարցը միջազգայնացնելով: Կարծում եմ, որ սա կբերի ոչ միայն կրքերի նոր բորբոքման, այլև նոր կրքերի բորբոքման: Եվ այստեղ մենք պետք է հաշվի առնենք նաև պաղեստինցիների երկփեղկվածությունը, քանի որ Արևմտյան ափն ու Գազան միմյանցից շատ տարբեր են, տարբեր է նաև արտաքին ազդեցությունը այդ երկու հատվածում, ավելին` ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի հակասությունները անկախության ճանաչման հարցի շուրջ գուցե ավելի սրվեն: Չեմ կարծում, որ այս հարցը կբերի համերաշխության, միասնականության, այլ կսկսվի նոր պայքար իշխանության համար: Կարծում եմ` այս իրավիճակը շատ լուրջ լարվածության կհանգեցնի, որի հետևանքները դժվար է կանխատեսել:

– Այսինքն` բախումներ և՞ս հնարավոր են:

– Կարծում եմ` բախումներ անպայման կլինեն` և սադրիչ տարբեր քայլերի հետևանքով, և ուղղակի` օբյեկտիվ իրադարձությունների զարգացման տրամաբանությունից ելնելով:

– Իսկ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները Պաղեստինի անկախության ճանաչման հարցի ֆոնին փոփոխություններ կկրե՞ն:

– Արդեն իսկ փոփոխություններ կրել են, հակառակ դեպքում առանց դրա այս ամենը չէր լինի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ լուրջ ու սկզբունքային փոփոխություններ չեն լինի, չեմ կարծում, որ այս հարցում շատ ազդեցիկ Նյու Յորքի հրեական կազմակերպությունները և Իսրայելի քաղաքական ուժերը տարակարծիք լինեն: Սկզբունքային փոփոխություններ չեն լինի, կլինեն թեթև վայրիվերումներ, ինչն էլ իր ազդեցութունը կունենա Միացյալ նահանգների ապագա ընտրությունների վրա:

– Պարոն Հովհաննիսյան, այս իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինի Երուսաղեմի հայկական թաղամասի դիրքորոշումը:

– Հին քաղաքը բաժանված է չորս թաղամասի` հրեական, արաբական, քրիստոնեական ու հայկական, և այս վերջին երկուսը միասնական դիրքորոշում ունեն, և առաջնորդները մի քանի անգամ հանդես են եկել միասնական հայտարարությամբ: Հստակ ասել, որ այս թաղամասերը արաբական կողմնորոշում ունեն` չի կարելի, այլ հարց է, որ կան ավանդական կապեր և հարաբերություններ ՖԱԹՀ-ի հետ` Յասեր Արաֆաթի անձի և արաբական երկրներում հայկական համայնքի գործունեության շնորհիվ: Այս հարցում մեր քաղաքականությունը պիտի լինի և հաստատուն, և շատ ճկուն` պետք է պահպանվի քրիստոնեական դիրքորոշումը կապված հին քաղաքի կարգավիճակի հարցի հետ, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի` անընդհատ զոնդաժային, բանակցային, որպեսզի նվազեցվեն հին քաղաքի հայկական թաղամասին սպառնացող վտանգները:

– Պարոն Հովհաննիսյան, այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է օգտվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցից և Իսրայելին ասի, որ եթե ճանաչեն ԼՂ անկախությունը, ապա Հայաստանն էլ դեմ կքվեարկի Պաղեստինի անկախության ճանաչման բանաձևին: Ձեր գնահատմամբ` այս հարցում ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը:

– Կարծում եմ, որ դա միամիտ քայլ է, որովհետև մենք պետք է հաշվի առնենք իրականությունը: Այսօր Իսրայելում օգտագործվող նավթի 50 տոկոսից ավելին ադրբեջանական է, Իսրայելը բավականին ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում Ադրբեջանի հետ, այնպես որ` պետք չէ զբաղվել դատարկ բաներով, այլ պետք է պայմանավորվել ավելի` գուցե ոչ կարևոր թվացող, բայց իրականանալի փոքր հարցերի շուրջ:

– ՄԱԿ-ում, բացի Պաղեստինի անկախության ճանաչման հարցից, քննարկվելու են չճանաչված միավորների` Կոսովոյի, Արևելյան Թիմորի, Աբխազիայի, Հարավային Օսիայի այս ընթացքում ունեցած ձեռքբերումները: Ձեր կարծիքով` արդյոք Հայաստանը չպե՞տք է օգտագործի այս առիթը և բարձրացնի նաև ԼՂ հարցը:

– Անպայման այդ հարցը պետք է բարձրացնել, սակայն ոչ ուղղակի ձևով, այլ առիթից օգտվել, ինչ-որ շնորհանդեսի նման մի բան կազմակերպել և ցույց տալ, որ անկախ, կայացած պետություն է, քանզի ՄԱԿ-ի նստաշրջանին բավականին շահագրգիռ մարդիկ են գալու: Սակայն պետք է հաշվի առնենք, որ ՄԱԿ-ում քվեարկությունները առևտրային սկզբունքով են տեղի ունենում, պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև ելնելով քաղաքական կողմնորոշումներից, օրինակ` Ուկրաինան քվեարկելու է այնպես, ինչպես Եվրամիությունը, Հորդանանը միշտ քվեարկել է այնպես, ինչպես Մեծ Բրիտանիան, դա հստակ է, և մենք արդեն գիտենք, ով ինչ դիրքորոշում ունի: Բայց կան չկողմնորոշվածներ և անկասկած դեմ քվեարկողներ, և պետք է աշխատել հենց նրանց հետ: Ավելին` մեզ անմիջապես կասեն, թե ինչպես եք ԼՂ անկախության հարց բարձրացնում, երբ դուք չեք ճանաչել: Սրա պատասխանները իհարկե կան, բայց պետք է պատրաստ լինել, իսկ բանակցային մակարդակը, ցավոք սրտի, բավականին ցածր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում