«Հայաստանի իշխանությունները քաջ գիտեն, որ ԵՄ-ն մեծ հատաքրքրությամբ և մեծ ուշադրությամբ է հետևելու առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին` հաշվի առնելով 2008 թ. մարտյան դեպքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը:
Դեսպանը նաև նկատեց, որ հայկական կողմը քաջատեղյակ է, թե ինչ կարևորություն է տալիս Եվրամիությունը Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև «Լրատվամիջոցների մասին» օրենքի բարեփոխումներին:
Նա նշեց, որ հանրապետության նախագահը վստահեցրել է, որ Ընտրական օրենսգրքի ընդունման նախափուլում այն անցել և դրական գնահատական է ստացել` ինչպես Եվրախորհրդի, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից, և այդ գնահատականը վերաբերում է ինչպես օրենքի կառուցվածքին, այնպես էլ բովանդակային մասին:











































