APA-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վաղը՝ սեպտեմբերի 21-ին, հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են թուրք-իսրայելական, թուրք-կիպրական հարաբերությունները, Լիբանանում և Սիրիայում ստեղծված իրադրությունը, պաղեստինյան հարցը, ինչպես նաև երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր։
Էրդողանը մեկնում է Նյու Յորք ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար։











































