Միջերկրածովյան գիշերային հանրահայտ խորհրդանիշերը` Կահիրեի գիշերային սրճարանները, չեն վերապրել «արաբական գարունն» ու «եգիպտական հեղափոխությունը»: Egypt Gazette-ը հայտնում է, որ զբոսաշրջիկների բացակայության ու իսլամիստական խմբավորումների հարձակումների հետևանքով Կահիրեի կենտրոնի սրճարանների մեծ մասը փակվել է: Նրանք, որոնք բաց են մնացել, դժվարությամբ վաճառում են տեղական արտադրության գարեջուր և լիկյորներ:
Թերթի լրագրողը Կահիրեի կենտրոնում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ գիշերային կյանքը եռում էր, ընդամենը 4 գործող բար է գտել: Բարմեններից մեկը պատմել է, որ սրճարանների տերերը հաճախորդներին թույլատրում են անել գրեթե ամեն ինչ, որպեսզի նրանք չհեռանան: Մեկ այլ սրճարանի տնօրեն ասել է. «Այստեղ աշխատում էր 10 մարդ: Հիմա բոլորն էլ գործազուրկ են: Մնացել եմ միայն ես: Նախկինում ոստիկանությունը պաշտպանում էր մեզ, հիմա մենք ոստիկանություն չենք տեսնում»:











































