Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ռուսաստանն ապարդյուն փորձում է հասնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջազգային ճանաչմանը. Վրաստանի ԱԳՆ

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջազգային ճանաչմանն առնչվող WikiLeaks-յան տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ WikiLeaks-յան բացահայտումներում խոսք է գնում այն մասին, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած երկրները յուրօրինակ նվերներ են ստացել Ռուսաստանի կողմից։ Օրինակ՝ Նիկարագուան դա անելու համար Մոսկվայից ստացել է 130 քաղաքային ավտոբուս և 1 մարտական ուղղաթիռ։

Վենեսուելան Ռուսաստանի հետ կնքել է մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում են էներգետիկայի ու սպառազինության վաճառքի ոլորտներին։ Դրա շնորհիվ Վենեսուելան վաստակել է մի քանի միլիոն դոլար։ Նաուրուն Ռուսաստանից ստացել է 50 միլիոն դոլար։

Այս կապակցությամբ Կալանդաձեն հայտարարել է. «Ոչ ոք չգիտե, թե որքանով է հավաստի WikiLeaks-յան տեղեկատվությունը։ Մենք ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում ենք այդ փաստերը։ Սակայն այն, որ Ռուսաստանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջազգային ճանաչման համար ոչինչ (լծակներ, ճնշման մեխանիզմներ և դրամական միջոցներ) չի խնայել՝ դա հայտնի է միջազգային հանրությանը։

Ռուսաստանն ապարդյուն շարունակում է միջազգային մասշտաբով ճնշումներ բանեցնելու իր քաղաքականությունը՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջազգային անկախությանը հասնելու համար»։

Հիշեցնենք, որ մինչ այս Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (26.08.2008), Նիկարագուան (05.09.2008), Վենեսուելան (10.09.2009), Նաուրուն (15-16.12.2009)։ Մայիսի վերջին էլ բազմիցս հաստատվեց ու հերքվեց Վանուատուի կողմից միայն Աբխազիայի անկախության ճանաչումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում