Շվեդական կահույքագործական IKEA ընկերության ղեկավար Ինգվար Կամպրադը խոստացել է 100 միլիոն եվրո գումար հատկացնել բարեգործությանն այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնցով ապացուցվում է ընկերության համագործակցությունը նացիստական ռեժիմի հետ,- տեղեկացնում է The Telegraph-ը:
Ինչպես գրում է թերթը, նման ցանկություն առաջացել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնաբերել են, որ 17-ամյա Կամպրադը գրանցվել է շվեդական նացիստական կազմակերպությունում և նոր անդամներ է հավաքագրել դրա համար: Իսկ գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1944 թ., հայտնաբերել էր լրագրող Էլիզաբեթ Օսբրինքը:







































