Ինչպես հաղորդում է Новости-Молдова լրատվական գործակալությունը, Հայաստանի 4 քաղաքացիներ ձերբակալվել են «Լեուշեն» անցակետում, որտեղ փորձել են կեղծ վիզաներով մուտք գործել Շենգենի տարածք: Նրանք պատրաստվում էին այդ անցագրերով հասնել Ֆրանսիա:
Հայերը խոստովանել են, որ իրենք այդ վիզաները գնել են Մոսկվայում մի մարդուց, որի անունը չգիտեն` վճարելով դրանց համար 2 հազար եվրո: Մոլդովա նրանք մուտք են գործել Մերձդնեստրից: Բոլոր 4-ն էլ բերման են ենթարկվել տեղի ոստիկանություն` հանգամանքները ճշտելու և մեղադրանք առաջադրելու համար:








































