Sunday, 21 06 2026
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Մոսկվայի մարզում ահաբեկչությունից առաջ Իրանը Ռուսաստանին նախազգուշացրել է հնարավոր սպառնալիքի մասին. Reuters

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած հարձակումից առաջ, ըստ մի շարք աղբյուրների, Իրանը Ռուսաստանին հայտնել է խոշոր ահաբեկչական գործողության հավանականության մասին։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ 3 աղբյուրներ։

Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, 144 մարդու կյանք է խլել։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանին ահաբեկչության մասին հայտնել էր նաև ԱՄՆ-ն։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, Ռուսաստանը չէր կարող անտեսել իր գործընկեր Իրանի հաղորդած հետախուզական տվյալները։

«Ռուսաստանում տեղի ունեցած հարձակումից օրեր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ Ռուսաստանի ներսում հնարավոր խոշոր ահաբեկչական հարձակման մասին տեղեկատվություն է կիսել, որը ստացվել է Իրանում զոհերի պատճառ դարձած ռմբակոծությունների համար ձերբակալվածների հարցաքննության ընթացքում», – ասել է Reuters-ի աղբյուրներից մեկը։

Իրանը հունվարին 35 մարդու էր ձերբակալել, որոնք առնչություն ունեին Քերման քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետ, որոնք գրեթե 100 զոհի պատճառ են դարձել։

Երկրորդ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Մոսկվային Թեհրանի կողմից տրամադրված տեղեկությունը չէր պարունակում հստակ մանրամասներ՝ կապված հարձակման ժամանակի կամ կոնկրետ թիրախի վերաբերյալ։

«Նրանց (խմբ․՝ ԻՊ-Խորասանի՝ ԻՊ-ի աֆղանստանյան մասնաճյուղի անդամներին) հրահանգված էր պատրաստվել Ռուսաստանում մեծ գործողության։ (Խմբ․՝ Իրանում ձերբակալված) ահաբեկիչներից մեկը ասել է, որ խմբավորման մի շարք անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան», – ասել է գործակալության երկրորդ աղբյուրը։

Reuters-ի երրորդ աղբյուրը, որն անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա է, ասել է, որ Իրանի իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունը՝ «նախազգուշացնելու Մոսկվային՝ հիմնվելով ձերբակալված ահաբեկիչներից ստացված տեղեկատվության վրա»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի կողմից տրամադրված տեղեկությունների վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ես դրա մասին ոչինչ չգիտեմ»։ Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ բաժնի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտնել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի։ Իրանի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն չի տվել այս հրապարակման շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում