Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Թուրքիան՝ «յուրայինների մեջ օտա՞ր»

Թուրքական մամուլն անոնսավորել է նախագահ Էրդողանի՝ մայիսի 9-ին Վաշինգտոն այցը: Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի ընտրությունից հետո դա Միացյալ Նահանգներ նրա առաջին պաշտոնական ուղեւորությունն է: Ըստ տեղեկությունների, Թուրքիան կարող է ԱՄՆ-ում 155մմ. Տրամաչափի հրետանային արկերի արտադրություն սկսել: Դրանց կարիքը հատկապես սուր է Ուկրաինայում, որտեղ ներկա պահին ռազմամթերի պաշարները հարաբերակցությունը մեկը հինգի է՝ հօգուտ Ռուսաստանի:

Վաշինգտոնի հետ Անկարան կարող է քննարկել նաեւ Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական ռազմագործողություն» սկսելու հարցը: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «ինչպիսին էլ լինի այլ երկրների վերաբերմունքը»՝ Անկարան «թույլ չի տա, որ իր հարեւանությամբ ահաբեկչական պետություն ստեղծվի»: Խոսքը Սիրիայի հյուսիս-արեւելքում փաստացի «քրդական ինքնավարության» մասին է, որին, ինչպես ընդունված է փորձագիտական շրջանակներում «աջակցում է Միացյալ Նահանգները»:

Այս ֆոնին խիստ կարեւոր դիտարկում է արել պրոֆեսոր Սալիհ Յիլմազը, ընդ որում՝ պետական Anadolu գործակալության պատվերով հեղինակային հոդվածում, որի գլխավոր թեզերը փոխանցում է inosmi.ru կայքը: Ըստ Յիլմազի, Միացյալ Նահանգները Ռումինիայի Կոստանիցա քաղաքի մերձակայքում հիմնադրում է ՆԱՏՕ-ի նոր ռազմահենակայական, որ բոլոր առումներով կգերազանցի Ռամշտայնին: Թուրք քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները Ռումինիայում ստեղծում է Հարավ-արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի կառավարման հրամանատարական կենտրոն, Արեւմուտքում համարում են, որ ուկրաինական ճգնաժամը մոտ ապագայում չի կարգավորվի, ուստի Ռումինիայում ուժեր են կենտրոնացնում՝ ապահովելու երկարաժամկետ ռազմական լոգիստիկա:

Թուրք քաղաքագետն առաջին հայացքից շատ անհավանական եզրակացություն է անում՝ պնդելով, որ այդ ձեռնարկումները «հետապնդում են Ռուսաստանին, Թուրքիային եւ Արեւելյան Եվրապայի այն երկրներին վերահսկելու համար, որ ԱՄՆ-ին ընդդիմացող քաղաքականություն են վարում»: Նա նաեւ կարծում է, որ Ռումինիային Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր ռազմակայանի տեղակայման երկիր է ընտրվել «Մոլդովային եւ Մերձդնեստրին մոտ լինելու պատճառով, քանի որ ԱՄՆ-ը հեռանկարում ձգտում է Ռումինիայի հետ Մոլդովայի միավորմանը»:

Այս տրամաբանությամբ՝ Միացյալ Նահանգները ռազմավարական հեռանկարում Թուրքիայի սեւծովյան հավականությունները սահմանափակելու «խնդիր է լուծում»: Ռուսաստանի պարագան ինքնին հասկանալի է, բայց չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Սեւ ծովում նրա ազդեցության ամրապնդումը, եթե Հյուսիս-ատլանտյան դաշինքն իրոք միասնական է, չպետք է ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային անհանգստացնի՝ ինչպես Anadolu-ի հեղինակն է ներկայացնում: Ըստ երեւույթին, Թուրքիայի վերջին տարիների բավական հավակնոտ կեցվածքը մտավախություն է պատճառում, որ Անկարան Սեւ ծովի ավազանում կարող է ինքնուրույն դերակատար լինել՝ սկզբունքային հարցերում համագործակցելով Ռուսաստանի հետ:

Եթե Սեւ ծովի եւ Արեւելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական նշանակության հարցում Վաշինգտոնն իրոք Անկարայի ազդեցությունը սահմանափակելու, Ռուսաստանի հետ հավասար՝ նրա նկատմամբ վերահսկողություն սահմանելու խնդիր ունի, ապա օրերս Բուրսայում հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահի հնչեցրած միտքը, որ իր նախագծումները խոչընդոտի են հանդիպում նաեւ «Ղարաբաղում»՝ կարելի է, թերեւս, գնահատել ավելի լայն, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանում մրցակցության կտրվածքով: Մանավանդ որ Ռուսաստանն էլ իր հերթին է ահազանգում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Արեւմուտքի «սադրիչ քայլերի» մասին:

«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ ամերիկյան F-16 կործանիչները «կլինեն օրինական թիրախ՝ որտեղ էլ որ գտնվեն»: Ռուսաստանցի ռազմական փորձագետներն ակնարկում են «տակտիկական միջուկային մարտագլխիկներով զինված «Սարմատ» հրթիռների կիրառման բարձր հավանականության» մասին: Մոսկվան դեռեւս պաշտոնապես չի մեկնաբանել ԱՄՆ-ում Թուրքիայի կողմից հրետանային արկերի արտադրություն կազմակերպելու մասին տեղեկատվությունը: Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրները սերտ ինտեգրացված են: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը «ֆեյք» է որակել տեղեկությունը, որ Ադրբեջանից Ուկրաինա հրետանային արկեր են մատակարարվում:

Բայց դրանից ամենեւին չի հետեւում, թե հենց այդպես է: Եթե քաղաքական կարգավորումների «պատուհան չբացվի» – իսկ դրա հավանականությունը չափազանց նվազ է, ապա Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի անոնսավորած «հակաահաբեկչական գործողությունը» Մերձավոր Արեւելքում կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, ինչը կդետոնացվի նաեւ Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանում: Թուրքիան կմնա «յուրայինների մեջ օտա՞ր»: Թե՞ կընդունի ԱՄՆ-ի առաջնորդությամբ ՆԱՏՕ-ի առաջարկած «խաղի կանոնները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում