Wednesday, 11 09 2024
Բելգորոդում բեռնատար գնացքը դուրս է եկել վագոններից
10:10
Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը
Հռոմի ստատուտը կառավարության համար բեռ է ավելորդ ճամպրուկի նման, որի պահելը խնդիր է
Սպասվում է կարճատև անձրև
Ուղիղ․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը
Գազամատակարարումը կդադարեցվի․ հայտնի են հասցեները
Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ է. հայ-թուրքական սահմանը կբացվի
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին». «Հրապարակ»
Ռիսկեր կան, որ այս կառավարության առջև դրված նպատակները չեն իրականանա ընտրված կադրերի պատճառով
Օ՜, ինչպիսի զուգադիպություն. «Իրավունք»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց
Տարակուսելի քայլ Արեւմուտքից. ինչ ազդեցություն կլինի հայ-իրանական հարաբերության վրա
Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի. «Հրապարակ»
Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում. «Հրապարակ»
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. «Ժողովուրդ»
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Ադրբեջանի Միլլի մեջլիսը փոփոխություն եւ լրացում է կատարել Վարչական օրենսգրքում: Այն վերաբերում է արտակարգ դրության պայմաններում ֆիզիկական անձանց կողմից առաջին անհրաժեշտության եւ սննդամթերքի ձեռք բերման պատասխանատվության խստացմանը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նման դեպքերում քաղաքացին կենթարկվի 150-ից մինչեւ  200 մանաթ տուգանքի, իսկ առանձին դեպքերում՝ մեկամսյա վարչական կալանքի: Եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում թույլ տա պաշտոնատար անձը, ապա նա կտուգանվի 350-ից մինչեւ 600, իսկ իրավաբանական անձը՝ 1500-ից մինչեւ 2000 մանաթով:

Ինչո՞վ է պայմանավորված արդեն իսկ գործող օրենքի նման կտրուկ խստացումը: Պատահակա՞ն է, որ այն մտցվում է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ փաստացի ներգրավվում է «ահաբեկչության դեմ պայքարին»: Ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանը մասնավոր այցելությունների համար փակ է արդեն չորրորդ տարին: Ադրբեջանի կառավարությունը մարտի մեկին եւս երեք ամսով երկարաձգել է «հատուկ կարանտինային ռեժիմը»: Դա նշանակում է, որ ՌԴ, Վրաստանի, Իրանի եւ անգամ Թուրքիայի հետ ցամաքային սահմանը փակ կմնա առնվազն մինչեւ հունիսի մեկը:

Անցած փետրվարին Բաքվի լրատվամիջոցները հայտնել են մի քանի տասնյակ «հավատացյալների» ձերբակալության մասին: Վտարանդի իրավապաշտպան Յունուսովի տեղեկություններով՝ ներկայումս Ադրբեջանի բանտերում եւ նախնական կալանքի վայրերում պահվում է շուրջ երեք հարյուր հավատացյալ: Յունուսովը նույնիսկ ծաղրել է, որ «իսլամաֆոբիայի մեջ Ֆրանսիային մեղադրող երկրում իսլամ հավատացյալները քաղբանտարկյալ են»: Ինչի՞ է նախապատրաստվում Իլհամ Ալիեւը՝ խստացնելով արտակարգ դրության ռեժիմի խախտման համար պատասխանատվությունը:

Դա արվում է Ադրբեջանի ներսում «պնդօղակներն ավելի ձգելու՞» նպատակով, թե՞ Ադրբեջանը խնդիր ունի գնալ Հայաստանի դեմ ռազմական սադրանքի եւ նախապես հրապարակայնացնում է արտակարգ դրության ռեժիմի թեման՝ հանրությանը նախապատրաստելով «պատերազմական իրավիճակի»: Ըստ էության, Ադրբեջանը միշտ էլ շփման գծի հարակից շրջաններում կիրառել է արտակարգ միջոցառումներ: Նույն ռեժիմն այսօր գործում է օկուպացված Արցախում եւ հարակից տարածքներում, որտեղ սահմանված են մուտքի հատուկ սահմանափակումներ:

Բայց մի բան է գրեթե «պատերազմական» գոտին, այլ՝ հանրապետության ամբողջ տարածքը: Օրենքի փոփոխությունը չի սահմանափակում կիրառման տիրույթը: Կա՞ ներքին անկայունության սպառնալիք, Ադրբեջանում գործու՞մ են «ծայրահեղական խմբավորումներ»: Խորհրդարանում Վարչական օրենսգրքի փոփոխությունը եւ լրացումները քննարկվել են ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինի Բաքու այցից ընդամենը երկու օր անց: Կողմերն ստորագրել են իրավապահ մարմինների համագործակցության Ծրագիր՝ 2024-2026 թվականների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում