Saturday, 20 06 2026
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է

ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Ռուսաստանի արտգործնախարարության հայտնի Մարիա Զախարովան մարտի 27-ին մեկնաբանել է երրորդ երկրի տարածքով հացահատիկային միջանցքի շրջանակներում Ադրբեջանի կողմից Ուկրաինային ավելի քան 130 հրետանային կայանքների մատակարարման մասին տեղեկատվությունը եւ հայտարարել, թե Ռուսաստանը մանրակրկիտ ստուգում է այդպիսի բոլոր տեղեկությունները: Նա հայտնել է, որ իրենց համար դա սկզբունքային թեմա է, միշտ կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ, եւ ուշադրություն հրավիրել հանգամանքին, որ  Բաքուն հերքել է այդ տեղեկությունները:

Դե, բնական է, որ Բաքուն չէր խոստովանելու Ուկրաինային սպառազինության տրամադրումը, հետեւաբար Բաքվի հերքումը ըստ էության ոչինչ է: Բայց, անկասկած է նաեւ, որ այսօր Ռուսաստանը կարող է ստիպված լինել «կախվել» նույնիսկ Բաքվի ոչնչից, միայն թե խուսափի Ադրբեջանի հասցեին որեւէ նախատինքից կամ դիտողությունից, քանի որ Մոսկվայի համար դա կարող է թանկ արժենալ: Սա իհարկե տխուր պատկեր է, ուր Ռուսաստանին հասցրել են հենց նրանք, որոնց ներկայացնում է նաեւ Մարիա Զախարովան, որի պատասխանները ավելի շուտ խոսում են այն մասին, որ Զախարովան Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ չէ, այլ Ռուսաստանի ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը:

Եվ դրա մասին է վկայում այն, թե ինչ է ասում Զախարովան Հայաստանի վերաբերյալ. «Գլխավորն այն է, որպեսզի Հայաստանի մասին նման բան չհայտնվի։ Այդ դա արդեն ահավոր կլինի»: Փաստորեն, երբ Ադրբեջանն է սպառազինություն մատակարարում Բաքվին, այն Ադրբեջանը, որի նախագահի հետ ՌԴ նախագահը դաշնակցային հռչակագիր ստորագրեց Ուկրաինայի վրա գրոհը սկսելուց երկու օր առաջ, դա ահավոր չէ, իսկ ահա, եթե խոսք լինի Հայաստանի մասին՝ ահավոր է: Սա իրականում խոսում է այն մասին, թե ինչ ահավոր վիճակում է Ռուսաստանի քաղաքականությունը:

Հարցն այն չէ, որ Հայաստանը պետք է սպառազինություն մատակարարի Ուկրաինա: Հայաստաննն անգամ իր սպառազինության կարիքն է բավարարում զգալի դժվարություններով: Եվ ավելին, նաեւ քաղաքական իմաստով Հայաստանի համար բացարձակապես չկա ուկրաինական խնդրի մեջ թաթախվելու անհրաժեշտություն, թե ռուսական, թե մյուս կողմից՝ լինի ուկրաինական, թե արեւմտյան: Հայաստանին իր խնդիրներն ու մարտահրավերներն արդեն իսկ բավարար են:

Տվյալ պարագայում հատկանշական է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի պահվածքն ու գնահատումները, որոնք անշուշտ լոկ իրենը չեն,այլ արտացոլում են մոտեցումների ու գնահատումների այն համակարգը, որն ի դեպ թերեւս ունի ոչ թե մեկ-երկու տարվա, այլ թերեւս առնվազն այդքան տասնամյակի պատմություն, ինչի հետեւանքով էլ ըստ էության տապալել է Ռուսաստանի քաղաքականությունը թե Հայաստանի, թե Կովկասի մասով ընդհանրապես, այդ քաղաքականությունը օբյեկտիվ որոշակի կախվածությունից բացի, նաեւ խիստ սուբյեկտիվ շոշափելի կախվածության մեջ գցելով Թուրքիայից ու Ադրբեջանից: Այնքան, որ Ալիեւը կարող է հրամայել ճակատային գնդակահարության ենթարկել ռուս խաղաղապահներին, եւ հարցը փակել միայն ներողություն խնդրելով ու փոխհատուցում առաջարկելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում