Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Ալիեւի «միջազգային իրավունքը»

Այն ժամանակ, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների հիման վրա հաստատուն խաղաղության, կայունության եւ անվտանգության բացառիկ հնարավորություն է ստեղծվում, մենք եւս մեկ անգամ բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քայլերից, որ կարող են բացասաբար ազդել խաղաղ ջանքերի վրա եւ տարածաշրջանում սադրել էսկալացիայի եւ լարվածության նոր ալիքներ,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությամբ, որ ընդունվել է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող՝ ԱՄՆ պետքարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ այդ խորհրդաժողովը «թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ինկլյուզիվությունից եւ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր եւ «ազդեցության ոլորտներ» է ստեղծում»: Սա, երեւի, Իլհամ Ալիեւի բուն ասելիքն է: Բայց խնդիրն այն է, թե ով եւ ինչպես է խախտել ինկլյուզիվությունը: Ընդ որում, հարկ է պարզաբանել, որ հետկոնֆլիկտային կարգավորման առաջին ծրագիրը, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների տեսքով Մոսկվան ներկայացրել էր 2021 թվականին, մերժել է Բաքուն, քանի որ այն ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային:

Միայն դրանից հետո է ձեւավորվել բանակցությունների բրյուսելյան հարթակը, ինչից մեկ տարի անց դարձյալ Ալիեւն է հրաժարվել՝ չմասնակցելով Գրանադայի հանդիպմանը: Այսօր Ադրբեջանը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդում է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պատասխանատվությանը եւ ակնհայտորեն վկայում, որ գտնվում է ազդեցության գոտում: Արդարացվա՞ծ է Հայաստանի սպասումը, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը կսատարեն անվտանգության միջավայրի բարելավման ջանքերին: Ըստ էության, Իլհամ Ալիեւը սպառնում է տարածաշրջանում էսկալացիայի եւ լարվածության նոր ալիքներով:

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նա դրական էր գնահատել, բայց սահմանազատման հարցերով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունը բոլորովին այլ բնույթի էր: Մեր հատուկ նշանակության ստորաբաժանումները կմտնեն այդ գյուղեր եւ վերջ կտան դիմադրությանը, բայց այդ ժամանակ ոչ ոք չի երաշխավորի, թե նրանք որտեղ կանգ կառնեն,- հայտարարել է Միլլի մեջլիսի պատգամավոր Մուսաբեկովը: Ըստ այդմ, Իլհամ Ալիեւի համար «միջազգային իրավունքն» այն է, ինչ ինքն է պատկերացնում եւ պարտադրում «պատերազմում հաղթածի իրավունքով»:

Ի՞նչ աջակցություն կարող են ցուցաբերել Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը: Եթե առաջացել է Հայաստանի հետ առանձին խորհրդաժողով գումարելու անհրաժեշտություն, ապա հետեւու՞մ է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Բաքվի հետ շփումներում «սպառել են դիվանագիտական ազդեցության պաշարները»: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հասկացվում է, որ Բաքուն Վաշինգտոնին եւ Բրյուսելին զգուշացնում է, որ կարող է գնալ սահմանային լարվածության, որ կտապալի ապրիլի 5-ին նախատեսված խորհրդաժողովը:

«Թուրան» գործակալությունը, հղելով դիվանագիտական իր աղբյուրներին, ակնարկում է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կայացել «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցի պատճառով»: Բայց Ադրբեջանում Իրանի դեսպանն այդ հանդիպման անոնս արել է մարտի 18-ին, երբ Ստոլտենբերգը դեռ Բաքվում էր, հանդիպումներ էր ունենում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարի հետ: Դրան հաջորդել է Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս Հարավային Կովկասում իրադարձություններն ու զարգացումները «զգայուն» է գնահատել եւ վճռականություն հայտնել՝ պաշտպանելու Իրանի ազգային շահը: Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիեւը, ընդգծվել էր «դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու կողմերի պատրաստակամությունը»:

Խոսելով Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից տարածաշրջանում «բաժանարար գծեր եւ ազդեցության ոլորտներ ստեղծելու» մասին՝ Ադրբեջանը չի՞ արձանագրում, որ ինքն արդեն իսկ այդ բաժանարարն ստեղծել է: Անկախ նրանից, թե որ երկրի հետ է Բաքուն ռազմավարական համագործակցության մեջ, դա «ուժի իրավունքի» բաժանարար է, ոչ թե՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների: Անկախ նրանից, թե Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ինչ ռազմավարական շահեր են հետապնդում, Հայաստանի համար այս իրավիճակում էքզիստենցիալ նշանակություն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա կարգավորումը:
Դա, անշուշտ, ռիսկային է եւ իր գինն ունի, բայց ո՞րն է այլընտրանքը: Ընդունել Ադրբեջանի բոլոր նախապայմաննե՞րը: Մանավանդ ստույգ չէ, թե դրանք որտեղ եւ ինչով են սահմանափակվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում