Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ

Հայ-ադրբեջանական գործընթացի խորհրդարանական «շրջադարձը»

Մարտի 22-ին Ժնեւում, Միջխորհրդարանական միության աշխատանքի շշրջանակում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը: Այդ հանդիպման հնարավորության մասին ազդարարվել էր դեռեւս ամիսներ առաջ, երբ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն այցելել էր Հայաստան ու Ադրբեջան: Ժնեւում տեղի ունեցած հանդիպումը գննահատվել է կառուցողական, թեեւ չկան մանրամասներ: Ըստ տեղեկության, քննարկվել է, թե խորհրդարաններն ինչպես կարող են աջակցել խաղաղ գործընթացին:

Պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Այստեղ կա երկու ասպեկտ: Նախ, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանները ըստ էության տարբեր «կատեգորիաներում» են, ինչը պայմանավորված է երկրներում կառավարման կարգի տարբերություններով: Խոսքը հենց դե յուրե կարգի մասին է, որովհետեւ զուտ այսպես ասած «ներքին կարգի» իմաստով երկու խորհրդարաններն էլ իհարկե գտնվում են գործադիրի ենթակայության տակ՝ մեր դեպքում վարչապետի, նրանց դեպքում՝ նախագահի: Բայց, այդուհանդերձ կա դե յուրե հանգամանքը, որը հնարավոր է շրջանցել քաղաքական գործընթացներում, բայց որը իր դերն ունի այն տողատակի բերումով, որ ի վերջո ցանկացած քաղաքական գործընթացում էական ազդեցություն ունի նաեւ թեկուզ «պասիվ», բայց դե յուրե հանգամանքը:

Իսկ այդ տեսանկյունից, եթե Ադրբեջանում կառավարման մոդելը նախագահական է եւ իշխանության իրավական առաջնայնությունն Ալիեւի ձեռքին է, ապա Հայաստանում իշխանության կրող առաջնային մանդատը խորհրդարանինն է, իսկ վարրչապետը՝ դե յուրե ենթակա է խորհրդարանին: Սա չափազանց էական հանգամանք է, որովհետեւ, այդպիսով, Հայաստանի իշխանության «վերին» ու «վերջին» ինստանցիան հենց խորհրդարանն է: Այլ կերպ ասած, երբ խոսվում է օրինակ այն մասին, որ խորհրդարանները պետք է «աջակցեն» խաղաղության գործընթացին, Հայաստանի պարագայում խնդիրը բոլորովին այլ է՝ խորհրդարանն է այդ գործընթացի իրավա-քաղաքական պատասխանատուն, խորհրդարանը պետք է լինի այդ գործընթացի կառավարիչը, ղեկավարը, հաշվետվություն պահանջելով գործադիրից:

Եվ, եթե այսպես ասած ընթացիկ մակարդակում գերակայում է «ներքին կարգը», որտեղ ամեն ինչ «թարս բուսնած» վիճակում է առ այսօր, այդուհանդերձ որոշումների կայացման եւ հաստատման փուլում իրավական կարգը շրջանցելը մեղմ ասած լինելու է բավականին դժվար ու անգամ խնդրահարույց, այդ թվում առաջին հերթին արտաքին տեսանկյունից: Պետք չէ բացառել նաեւ, որ հենց այդ համատեքստում է, որ հենց արտաքին նախաձեռնություն է եղել խորհրդարանների՝ գործընթացին «ներգրավելու» ռեժիմի փոփոխության ուղղությամբ: Հասկանալի է, որ ֆորմալ նախաձեռնությունը Միջխորհրդարանական միությանն է, սակայն բուն «միտքը» թերեւս գալիս է ազդեցիկ որեւէ կենտրոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում