Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Crocus City Hall-ի ադրբեջանական լռությունը

Բաքվի իշխանական քարոզչամիջոցը Մոսկվայում երեկ երեկոյան տեղի ունեցած արյունալի ահաբեկչության «հավանական հետագծի» վերաբերյալ վկայակոչել է ռուսաստանցի «անկախ լրագրող» Օլեգ Կաշինին, ըստ որի «այն կարող էին կազմակերպել հայերը, որ ահաբեկչությունների փորձ ունեն»: Որպես «ապացույց» նա հիշեցրել է «ԱՍԱԼԱ-ի կողմից 1977թ. Մոսկվայի մետրոպոլիտենի պայթյունը»: Ո՞վ է Օլեգ Կաշինը: Բաց աղբյուրների տեղեկատվությամբ՝ նա տեւական ժամանակ «Կոմերսանտ» թերթի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ սերտորեն կապված «Դոժդ» հեռուստաընկերության աշխատակից է եղել, ներկայումս բնակվում է Լոնդոնում:

«Կոմերսանտի» հետ աշխատանքային պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու դիմաց խմբագրությունը «շարքային լրագրող» Օլեգ Կաշինին մեկ միլիոն ռուբլի «փոխհատուցում է վճարել»: Ռուսաստանյան այդ պարբերականի եւ Մոսկվայում ադրբեջանական բիզնես-շրջանակաների սերտ կապը բազմիցս դիտարկված է: Ըստ իշխող տեսակետի՝ «Կոմերսանտի» փաստացի սեփականակատերն էթնիկ ուզբեկ, ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովն է, որի հետ Ադրբեջանի մոսկովյան լոբբին տնտեսական եւ քաղաքական լուրջ կապեր ունի:

Հեռուն գնացող ենթադրությունների կարիք, թերեւս, չզգացվեր, եթե ահաբեկչության մասին առաջին տեղեկատվությունից առ այս պահը Բաքվի լրատվամիջոցները համերաշխ լռության չմատնեին փաստը, որ Crocus City Hall-ի հիմնադիր-սեփականատերը ծագումով ադրբեջանցի Արազ Աղալարովն է: Կասկածից դուրս է, որ Crocus City Hall-ը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, նույնպես Աղալարովի սեփականությունն է: Ադրբեջանական մամուլը, որպես կանոն, Մոսկվայում, Ռուսաստանում կամ աշխարհի որեւէ այլ երկրում ադրբեջանցիներին նույնիսկ թեթեւակի առնչվող տեղեկատվությանը սրված ուշադրություն է դարձնում:

Այս չափազանց «հնչեղ» դեպքում ինչու՞ է ավանդույթը խախտվել: Ըստ երեւույթին՝ դա պետական-պաշտոնական հանձնարարական է: Լինելով խորհրդային-արհմիութենական շարքային պաշտոնյա՝ Արազ Աղալարովը, որի կինն, ի դեպ, ծագումով Ադրբեջանից լեռնային հրեուհի կամ հուդայադավան թաթ է, 1985թ. Բաքվից տեղափոխվել է Մոսկվա եւ կարճ ժամանակ անց դարձել հեղինակավոր գործարար, ապա՝ միլիարդատեր: Աղալարովի բիզնես-թռիչքը կարելի էր համարել «ոսկե ձկնիկ որսալու բախտ» կամ վերագրել նրա անձնական որակներին, եթե նա խնամիական ուղղակի կապ չստեղծեր Իլհամ Ալիեւի հետ:

Ճիշտ է, նրա որդի Էմինը եւ Իլհամ Ալիեւի դուստր Լեյլան պաշտոնապես ամուսնալուծված են, բայց փաստը, որ Արազ Աղալարովը Բաքվի մոտ մի ամբողջ «զբոսաշրջային քաղաք» եւ խաղատնային խոշոր բիզնես ունի, թույլ է տալիս եզրակացնել, որ Իլհամ Ալիեւ-Արազ Աղալարով հարաբերությունները շարունակում են մնալ «ռազմավարական-գործընկերային». Լեյլա Ալիեւան, ամենայն հավանականությամբ, Crocus City Hall-ի իրավահավասար բաժնետեր է կամ սեփականատեր են Էմին Աղալարովի հետ ամուսնությունից ծնված երկվորյակ տղաները:

Իհարկե, դրանից ուղղակի չի հետեւում, թե Արազ Աղալարովը կամ Իլհամ Ալիեւը, կամ նրանք երկուսով ինչ-որ կապ ունեն Crocus City Hall-ի ահաբեկչության հետ, բայց երբ նախկինում Մոսկվայի ադրբեջանական բիզնես-շրջանակների հետ առնչություն ունեցած, ներկայումս Լոնդոնում բնակվող Օլեգ Կաշինը, որին սկզբունքորեն պետք է առաջին հերթին մարդկային ողբերգությունը հուզեր, եթե նա իրեն դեռ ռուս եւ Ռուսաստանի դժբախտությամբ մտահոգված է համարում, միանգամից ահաբեկչության «հայկական հետագիծ է բացահայտում»՝ ապա տպավորություն է ձեւավորվում, որ նա ուղղորդված է Բաքվից: Դա ռուս-հայակական հարաբերություններում լարվածության եւս մեկ առիթ սադրելու, թե՞ կասկածները Բաքվից հեռացնելու փորձ է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում