Խոսելով քսանամյա անկախ Հայաստանի մարտահրավերների մասին` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մեզ համար այսօր կա մի կարևոր հարց` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորումը: Այսօր բեկում է նկատվում, ըստ նրա, միջազգային հանրության մոտ` դեպի ազգերի ինքնորոշում: Ավելին` պատգամավորը վստահ է, որ ԼՂ ճանաչման հարցը ժամանակի խնդիր է:
ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը ևս առանձնացրեց ԼՂ կարգավորման հարցը` նշելով, թե մենք պետք է հավատանք, որ մեր հարցերը լուծելու ենք, ինչի համար հետևողական աշխատանք է անհրաժեշտ, ինչն էլ, ըստ նրա, մենք իրականացնում ենք:
ՕԵԿ ԱԺ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ավելացրեց, որ մեզ հաջողվել է ԼՂ խնդիրը պահել աշխարհի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ` նա վստահ է, որ ԼՂ կարգավիճակի հարցը կհասնի նաև դրական եզրափակման:
Կանխատեսելով Հայաստանի տեսլականը տասը տարի հետո, Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ մենք շատ ավելի լավն ենք լինելու:
ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ Արցախի հարցը լուծված կլինի և մեր երեխաները ավելի կայացած ու անկախ Հայաստանում կապրեն:
ՕԵԿ ԱԺ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ վստահություն հայտնեց, որ շատ լավ արժեք կներկրենք մեր երկիր: Հատկապես այն դեպքում, երբ այսօր դռները բաց են: Նա ցանկություն հայտնեց, որ ով գա Հայաստան տեսնեն, որ բոլոր խնդիրները լուծված են և ամեն, ինչ շատ լավ է:






































